Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:
Մնաց {days} օր
0 6282

Քննարկվել է 15.11.2021 - 30.11.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:  
Մնաց {days} օր
0 6121

Քննարկվել է 14.11.2021 - 29.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում են  ժամկետային կարգավորումներ։ Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի առկայության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պահանջը,  վերապատրաստող մասնագետների համար  առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը։ Կարևորվել է երաշխավորվելու նպատակով վերապատրաստող կազմակերպության կողմից  ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը։ Որոշակիություն  է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի,  քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու գորընթացներում։
Մնաց {days} օր
2 7029

Քննարկվել է 12.11.2021 - 27.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում  որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:
Մնաց {days} օր
1 10671

Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող համանման միջոցառումներին ու ժամկետներին, ինչպես նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» շրջանակներում։     
Մնաց {days} օր
0 6181

Քննարկվել է 12.11.2021 - 02.12.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին
Մնաց {days} օր
0 5599

Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021

«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։  
Մնաց {days} օր
0 70123

Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումների համապատասխան կետերում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակման ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համար նախատեսվող ժամկետին։ Միաժամանակ, քանի որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր) հաստատված ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի շրջանակներում և դրանում սահմանված ժամկետներում իրականացվելու են աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված փոփոխությունները՝ առաջարկվում է դրանով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 72-րդ կետը։
Մնաց {days} օր
0 6469
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: