Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.06.2022 - 24.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Ներկայումս սահմանին դիմելու դեպքում օտարերկացին լրացնում է համառոտ դիմում, որը չի պարունակում այն բոլոր կարևոր տեղեկությունները, որոնք նույն օտարերկրացին պետք է լրացնի, եթե դիմի նախապես՝ E-VISA համակարգով։ Նախագծով հստակեցվում է, թե տվյալ կարգի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն այդ ազգակցական կապն ապացուցելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան կապը հաստատելու համար մի շարք դեպքերում բավարար է միայն փաստաթղթի պատճենը՝ հետևյալ հիմնավորմամբ. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, կատարելագործել և հստակեցնել վիզա ստանալու հետ կապված ընթացակարգերը։
Մնաց {days} օր
0 6655

Քննարկվել է 06.06.2022 - 24.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով   ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի № 1348-Ն որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այն պետությունները, որոնց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Մուտքի վիզաների ուսումնասիրության և որոշման կայացման համար հիմնական չափանիշներից են անվտանգությունը և այցելության նպատակի արժանահավատությունը (միգրացիոն ռիսկերի գնահատումը), հետևաբար նախագծով ներկայացվող երկրների գործող կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայությունն ինքնին տվյալ օտարերկրացու օգտին առկա փաստական հանգամանք է։    
Մնաց {days} օր
0 6805

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։
Մնաց {days} օր
0 6114

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։ Բացի այդ, կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Մնաց {days} օր
0 6812

Քննարկվել է 03.06.2022 - 20.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է. նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն. սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։ Նախագծի ընդունման դեպքում թռչնամիս արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև կապահովվեն նախադրյալներ սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության համար։
Մնաց {days} օր
0 8427

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծով նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց առաջին անգամ անձնագիր ստանալու ընթացակարգը նշված օրենքի պահանջներին համապատասխանեցնելու և իրավական որոշակիությունը ապահովելու հանգամանքով։
Մնաց {days} օր
0 6068

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։
Մնաց {days} օր
0 5500

Քննարկվել է 03.06.2022 - 19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 5526

Քննարկվել է 03.06.2022 - 18.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկանոկարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիոթյունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները, կհստակեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
Մնաց {days} օր
0 6385
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: