Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.06.2022 - 25.06.2022

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի՝ ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ են հանդիսացել «… ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները», սակայն 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով նշված հովածը վերախմբագրվել է և արտադրական վտանգավոր օբյեկտ է չափորոշիչ է սահմանվել ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները: Օրենքի նշված փոփոխությունից հետո Կառավարության կողմից այդ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման կանոններ և նորմեր չեն ընդունվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշման 2-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1449-Ն որոշումը ուժը կորցնելու է, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու տեխնիկական կանոններ, որոնք կվերաբերվեն նշված արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը:
Մնաց {days} օր
7 9024

Քննարկվել է 10.06.2022 - 25.06.2022

«0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 5764

Քննարկվել է 09.06.2022 - 24.06.2022

«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 6584

Քննարկվել է 09.06.2022 - 29.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի               N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 6015

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կիրառելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 4908

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված օրենսդրական նախագծի առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմամբ: Ներկայումս Օրենքով Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծքիներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել հնարավորությունը պետական մարմիններից հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու: Նախագծով հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, լիցենզավորված անձին տրվում է հնարավորություն քվոտաները վերանալեյու:
Մնաց {days} օր
1 5780

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  հստակեցվում է ՔԿԱԳ գործակալության տարածքի հասկացությունը՝ դրանում ներառելով այն տարածքները, որոնք տրամադրված են գործակալությանը պայմանագրային հիմունքներով: Նշված տարածքներում ամուսնության հանդիսավոր արարաղությունը իրականացվում է լրացուցիչ ժառայությունների դիմաց գանձվող վճարներների դեպքում:
Մնաց {days} օր
0 5148

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվող նախագիծը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ:    Ներկայացվող ստուգաթերթրեում հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են: 
Մնաց {days} օր
0 5312

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի Արտակարգ իրավիճակների նախարարության բաժնի 6.3 կետով: Միջոցառման նպատակն է ունենալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցանված, ուժեղ երկրաշարժերի դեպքում վարվելակերպի կանոններին տիրապետող բնակչություն։ Հայաստանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը գտնվում են բարձր սեյսմաակտիվության գոտում: Աշխարհի ավերիչ երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարևորությունը, քանի որ ուսուցանված բնակչությունը ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով զգալիորեն նվազեցնել ուժեղ երկրաշարժից հնարավոր կորուստները: Բնակչության ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարևոր տարրերից մեկն է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, հաշվի առնելով նաև խոցելի խմբերին։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավմամբ ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջոցով կկազմակերպվի բնակչության ուսուցում: Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմամբ բնակչության իրազեկության բարձրացում:
Մնաց {days} օր
0 6247
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: