Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ Համապատասխան տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծով սահմանվում են նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ և տեղեկությունների ցանկ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։
Մնաց {days} օր
0 4491

Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։                                                                                            «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես գործունեության լիցենզիայի կասեցման հիմք։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։
Մնաց {days} օր
0 4643

Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն­ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։
Մնաց {days} օր
0 4412

Քննարկվել է 27.03.2023 - 12.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծով Կառավարությանը լիազորություն է տրվում կատարելու համապատասխան փոփոխություններ կայացված որոշումներում։  
Մնաց {days} օր
0 4682

Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից: Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը: Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
7 6310

Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել պատվավոր կոչումների շնորհման վերաբերյալ իրավակարգավորումների արդյունքում նախատեսվում է Օրենքից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։
Մնաց {days} օր
0 5082

Քննարկվել է 24.03.2023 - 09.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 57-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին։ 
Մնաց {days} օր
0 5548

Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովեն զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը, ինչպես նաև կսահմանվի զենքի անվանացանկը:  
Մնաց {days} օր
4 12998

Քննարկվել է 24.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ             Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:         Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվների համար հիմք են ընդունվել այդ ժամանակաշրջանում գործող աշխատանքային և ֆինանսական համապատասխան չափորոշիչները: Նախորդ 10 տարիների ընթացքում վերոհիշյալ նորմատիվները որևիցե փոփոխությունների չեն ենթարկվել, մինչդեռ 66.7 %-ով ավելացել է նվազագույն աշխատավարձը 45000 դրամից դառնալով 75000 դրամ, իսկ դիզելային վառելիքի գները համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2013-2022 թվականների համեմատությամբ բարձրացել են 28.9%-ով:         Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայելու պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնք դարձել են անհամատեղելի ներկայիս պայմաններում: Վերջինս հանգեցրել է սեզոնային բանվորների հավաքագրման լուրջ դժվարությունների, մարդկանց չի գրավում աշխատանքային նորմատիվներով սահմանված ցածր վարձատրության չափը, իսկ անտառների վերականգնման և անտառապատման բնագավառում բանվորական ուժի պակասը կարող է էապես ազդել ոչ միայն կատարվող աշխատանքների ծավալների, այլ նաև որակի վրա:        Աշխատանքային շուկայում վարձատրության գները մոտավորապես օրական 7-10 հազար դրամ են կազմում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը որպես գործատու, դուրս է մնում մրցակցությունից:
Մնաց {days} օր
0 5268
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: