Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ռազմավարական փաստաթղթի նոր տեսակ՝ դոկտրին, որը կսահմանի պետության զարգացման երկարաժամկետ հորիզոնը՝ հիմք դառնալով ռազմավարական մյուս փաստաթղթերի մշակման ու ներդաշնակեցման համար։
Մնաց {days} օր
0 1109

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։
Մնաց {days} օր
1 1237

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ սահմանված հանձնաժողովի անդամների կողմից տրված կարծիքները, տվյալ գերատեսչության կողմից տրված կարծիքի շրջանակը, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերը կրկնակի համալիր փորձաքննության իրականացման կարգը սահմանելու խնդրով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 963

Քննարկվել է 12.12.2025 - 31.12.2025

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։ 
Մնաց {days} օր
0 1095

Քննարկվել է 11.12.2025 - 26.12.2025

«Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նախատեսվում է սահմանել սահմանել և հստակեցնել  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման գործընթացը:
Մնաց {days} օր
0 1131

Քննարկվել է 11.12.2025 - 26.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունման նպատակն է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հետևանքով տեխնիկական քննության իրականացման կանոնակարգումը։ Ըստ նախագծի տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացվելու է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ որպես լիազոր մարմին, կողմից ստեղծված հանձնաժողովը, իսկ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնելու է ՀՀ ներքին գործերի նախարարության ռեեստրի բաժինը։
Մնաց {days} օր
0 1063

Քննարկվել է 11.12.2025 - 05.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։
Մնաց {days} օր
5 1543
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: