Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.07.2023 - 10.08.2023

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել խնամքի տրամադրման ընթացակարգի մեջ, քանի որ գործող իրավակարգավորումներն արդեն ժամանակավրեպ են դարձել։ Սույն նախագծի ընդունումից հետո խնամքի տրամադրման ժամանակ առաջացող խոչընդոտները զգալիորեն կկրճատվեն։
Մնաց {days} օր
0 4352

Քննարկվել է 24.07.2023 - 08.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով:      Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար:
Մնաց {days} օր
2 5084

Քննարկվել է 24.07.2023 - 12.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ստեղծումը պայմանավորված է մեր երկրում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած մինչև երեք արդյունքների գնահատմամբ:
Մնաց {days} օր
0 3974

Քննարկվել է 21.07.2023 - 06.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ) Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների)  փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբե­րությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանք­ների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:
Մնաց {days} օր
0 4825

Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թվականի դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թվականների նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները (այսուհետ Վերլուծություն)՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:
Մնաց {days} օր
0 5147

Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։     «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։
Մնաց {days} օր
51 37250

Քննարկվել է 21.07.2023 - 11.08.2023

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի նպա­տակը Կառա­վա­րության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզի­դենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխա­տատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճա­րումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենս­գրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչելն է:
Մնաց {days} օր
1 5162

Քննարկվել է 21.07.2023 - 05.08.2023

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը (այսուհետ` ՀՄԿ) աճել է վտանգավոր բարձր մակարդակների ամբողջ աշխարհում` վտանգելով վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը և խաթարելով առողջապահական համակարգի բազմաթիվ առաջընթացները: Ներկայումս ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր ​​մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` ներգրավելով  հասարակության ակտիվ մասնակցությունը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ  նշանակման և օգտագործման բարելավման  ուղղությամբ պետական մակարդակով  միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար:  Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Ըստ միջազգային տվյալների, ՀՄԿ - ը մինչև  2050 թվականը  պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում  է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով  նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո:    Գյուղատնտեսության  և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում: Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Գործողությունների ազգային ծրագիրը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ժամանակին և արդյունավետ կառավարմանը և հետագայում կապահովի երկրում համընդհանուր առողջապահական ծածկույթի նպատակներին հասնելուն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է, որը պահանջում է գործողություններ դրա դեմ պայքարելու համար` բոլոր մակարդակներում:  Ռազմավարական գործողությունների ծրագիրը կներառի  բազմաթիվ ոլորտներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված «Մեկ առողջություն» մոտեցման ներքո:
Մնաց {days} օր
0 5698

Քննարկվել է 20.07.2023 - 04.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն  դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչի ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող (այդ թվում՝ 200 ժամ բացակայությունների արդյունքում ծրագրային նյութը բաց թողնելու դեպքում) սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը, քանի որ չափորոշչի բովանդակությունը և ծրագրային նյութը տարբերվում են:
Մնաց {days} օր
0 5329
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: