Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Ավիացիայի մասին» օրենքի 44-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների համաձայն՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, կոմիտեի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա և երկու և ավելի ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերը նշված՝ հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ ստորև նշված որոշումներում, որոնցով կարգավորված են վերը նշված հավաստագրի և թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 965-Ն որոշում, 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 966-Ն որոշում, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1003-Ն որոշում, 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշում, 5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1006-Ն որոշում, 6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 1010-Ն որոշում: Նախագծով նախատեսվում է փոփոխել վերը թվարկված որոշումներում հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորված մարմինը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փոխարինվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությամբ:
Մնաց {days} օր
0 4265

Քննարկվել է 02.08.2023 - 18.08.2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետով սահմանված մշտադիտարկումները չիրականացնելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ, ինչը խոչընդոտում է ընդերքի օգտագործում և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցում:
Մնաց {days} օր
0 4246

Քննարկվել է 02.08.2023 - 18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել 1 որոշման մեջ։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։
Մնաց {days} օր
0 4371

Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է մարդասիրական օգնության կարգով Նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, հաշվառման ու բաշխման գործընթացների արդյունավետության բարձրացումը, նպատակային օգտագործման և հանրային վերահսկողության ապահովումը: Նախագծի ընդունմամբ՝ գործընթացի իրականացումը հիմնականում կատարվելու է գործող էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով, ապահովելու է տեղեկատվության համաժամանակյա հասանելիությունը բնակչությանը։ 
Մնաց {days} օր
0 5912

Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումով կկարգավորվի բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը, իսկ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար կիրականացվի հաշվի առնելով  դրանց առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
1 4318

Քննարկվել է 02.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչել
Մնաց {days} օր
0 4360

Քննարկվել է 02.08.2023 - 22.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի: Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։ Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։ 
Մնաց {days} օր
5 4874

Քննարկվել է 01.08.2023 - 16.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Կառավարության վերոնշյալ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի՝ «Օտարերկրյա ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչման վերաբերյալ» տեղեկանքում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից» բառերով, նպատակ հետապնդելով ապահովել ոլորտային ներպետական օրենսդրության  համապատասխանւթյունն այլ իրավական ակտերին:  
Մնաց {days} օր
0 4580
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: