Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.12.2025 - 05.01.2026

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որակի ենթակառուցվածքի ոլորտի բարելավման և արդիականացման անհրաժեշտությունից: Նախագիծը նպատակ ունի սահմանել Հայաստանի որակի ենթակառուցվածքի նոր ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։ Որակի ենթակառուցվածքն անհրաժեշտ է ներքին շուկաների արդյունավետ գործունեության համար, իսկ դրա միջազգային ճանաչումը կարևոր է արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում: Որակի ենթակառուցվածքը տնտեսական զարգացմանը, ինչպես նաև էկոլոգիական վիճակին ու սոցիալական բարեկեցությանն օժանդակելու և պահպանելու չափազանց կարևոր տարրերից մեկն է, որը հիմնված է չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության վրա: Սույն ռազմավարական ծրագրի նպատակը որակի ազգային ենթակառուցվածքի հաստատությունների նշանակության, կարողությունների և իրավասությունների երկարաժամկետ զարգացման ապահովումն է, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը, արտահանումների ավելացմանը, առևտրի դիվերսիֆիկացիային, մրցունակ գներով անվտանգ, որակյալ ապրանքների մատակարարմանը, բնակչության անվտանգության պաշտպանությանը ու շրջակա միջավայրի պահպանությանը: 2026-2031թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են չափագիտության, համապատասխանության գնահատման, ազգային ստանդարտների և շուկայի վերահսկողության ծառայություններից օգտվողների կարիքների համապարփակ գնահատումը և ՀՀ կառավարության 2010-2020թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարությունը: Վերջինս անդրադառնում է հնարավոր բացերին` ներկայացնելով այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել որակի հաստատությունները, որպեսզի դրանք տրամադրեն շուկայի պահանջարկին համապատասխանող, միջազգայնորեն ճանաչված ծառայություններ, ինչպես նաև օժանդակում է նորարարությանը և հարատևորեն աճող մրցունակ շուկաների հասանելիությանը:
Մնաց {days} օր
0 1004

Քննարկվել է 18.12.2025 - 05.01.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված անձի ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առևտրային բանկում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների տնօրինման  ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
Մնաց {days} օր
0 1048

Քննարկվել է 18.12.2025 - 02.01.2026

ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում ապահովել պետական հաշվառման ենթակա էլեկտրամոբիլների շարժիչի հզորության որոշման օբյեկտիվությունը և ԵՏՄ իրավական ակտերով սահմանված սկզբունքների կատարման ապահովումը։    
Մնաց {days} օր
5 939

Քննարկվել է 18.12.2025 - 10.01.2026

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ առաջարկվում է վերոնշյալ կոնվենցիաների պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը և դրա հետ կապված իրավակարգավորումները, նախատեսվում է լրամշակել Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա։  Առաջարկվում է նաև ամբողջությամբ վերանայել ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջները: Հիմք ընդունելով Էսպո կոնվինցիայի պահանջները, սահմանվել են նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին և որը կարող էր էականորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում  այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ։ Իրականացվել են նաև Օրենքի կիրարկումից հետո ի հայտ եկած խնդիրների շտկմանը ուղղված փոփոխություններ։  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետ՝ 5 տարի։  «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ և փորձաքննության համար։
Մնաց {days} օր
0 1015

Քննարկվել է 17.12.2025 - 01.01.2026

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվում է բարձրացնել սոցիալական խոցելի խմբերի և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեղերով ապահովման մակարդակը, մատչելիությունը և հասանելիությունը և բուժման շարունակականությունը Առաջարկվում է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուների թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի հասանելիությունը և բուժման շարունակականությունը բարձրացնելու նպատակով, շարունակել իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի տրամադրումը` ԱԱՊ կազմակերպությունների միջոցով, հաշվի առնելով դեղերի հասանելիության խնդիրները: Տարանջատել և կարգավորել պետական բյուջեի հաշվին իրականացվող դեղերի փոխհատուցումը և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվող հատուցումը
Մնաց {days} օր
0 1099

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում էլեկտրոնային հսկողության պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 1224

Քննարկվել է 17.12.2025 - 01.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կատարել սրտաբանի փոփոխություն։
Մնաց {days} օր
0 1217

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է վերացնել պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը և պարզեցնել պետական տուրքի վերադարձի ընթացակարգը: Ստեղծել հնարավորություն պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու դեպքում պետական տուրքը վճարողների համար մեկ մարմին դիմելու և ավելի կարճ ժամանակահատվածում գումարը ստանալու համար:
Մնաց {days} օր
0 878
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: