Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.12.2025 - 04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության փոխարեն յուրաքանչյուր մարմին կկնքի իր գործառույթների պատվիրակման վերաբերյալ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների հետ պայմանագրեր, յուրաքանչյուր պետական մարմին ինքնուրույն կիրականացնի իր կողմից պատվիրակված գործառույթների մասով բովանդակային հսկողություն և ընդհանուր գործընթացի մշտադիտարկում, ամեն մարմնի հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել այն սուբյեկտներին, ում հետ նպատակահարմար է համագործակցությունը, ամեն մարմնի հնարավորություն կընձեռնվի ինքնուրույն ընտրել այն ծառայությունները, որոնք կոնկրետ դեպքով նպատակահարմար է պատվիրակել, պետական մարմինները հնարավորություն կունենան արագ արձագանքել անկանխատեսելի իրավիճակներում:
Մնաց {days} օր
0 1018

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փրկարարական ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությանն աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 8-րդ կետի պահանջի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1023

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոստիկանության  ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությանն աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 10-րդ կետի պահանջի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1038

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Հանրակրթության պետական չափորոշիչն (այսուհետ՝ Չափորոշիչ)  արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրվել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ 12 դասարանը (ներդրված է միայն Տավուշի մարզում)։ Նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, դրա ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի կողմից իրականցված  մշտադիտարկումների  և ստուգումների, կրթության շահակից կողմերի՝ հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների եւ ծնողների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործըթնացի պլանավորման և իրականացման շրջանակում։  Կարևոր է շեշտել, որ անփոփոխ են մնացել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն,                 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները:  
Մնաց {days} օր
23 3845

Քննարկվել է 18.12.2025 - 03.01.2026

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆուտբոլիստներ Դանիել  Մելիքի  Աղբալյանը և Վարդան Վահանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ  Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:
Մնաց {days} օր
0 930

Քննարկվել է 18.12.2025 - 02.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարումը։  
Մնաց {days} օր
0 935

Քննարկվել է 18.12.2025 - 02.01.2026

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարումը։
Մնաց {days} օր
0 816

Քննարկվել է 18.12.2025 - 03.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել երրորդ երկրներից  սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ՝ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձևավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն)։
Մնաց {days} օր
0 1309

Քննարկվել է 18.12.2025 - 05.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի՝ հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարներ սահմանելու մասինե որոշման նախագծի ընդունումը պարտադիր նորմերից մեկն է, որով  հնարավորություն է ընձեռում համակարգելու ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում ոլորտային գործընթացների կազմակերպումը, միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է: Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2025 թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները և աշխատել կանոնակարգված՝ համաձայն ընդունվող  նորմատիվ իրավական ակտի:
Մնաց {days} օր
0 965
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: