Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.12.2025 - 15.01.2026

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։
Մնաց {days} օր
0 1334

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Մնաց {days} օր
12 1157

Քննարկվել է 29.12.2025 - 14.01.2026

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
Մնաց {days} օր
0 1112

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ, ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ <ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերոով առաջարկվում է հստակեցնել տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի առանձնահատկությունները և սահմանափակումները։
Մնաց {days} օր
0 991

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, սահմանել մատչելիության պահանջների ու չափանիշների խախտման համար տուգանքներ, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և կարգավորել տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման հետ կապված դրույթները։
Մնաց {days} օր
0 1051

Քննարկվել է 26.12.2025 - 11.01.2026

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Մնաց {days} օր
0 1307

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԿԵ նախարարի հրաման ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 908

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 753

Քննարկվել է 26.12.2025 - 10.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումն ուղղված է ապագայում կառուցվող անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Արդյունքում ակնկալվում է. 1)   նախատեսել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի` որպես Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ երաշխիքներ, 2)  վերացնել գնորդների իրավունքների իրականացման խոչընդոտները` ապահովելով մինչ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասից անխոչընդոտ օգտվելու նրանց իրավունքը, 3)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցվելու դեպքերում երաշխավորել գործընթացի շարունակականությունը և գնորդների` պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունը, 4)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծման արդյունքներով կարգավորել շենքի տակ գտնվող և այն սպասարկող հողամասի իրավական ճակատագիրը` ձևավորելով կանխատեսելի և հստակ իրավական համակարգ, 5)  սահմանել համահավասար պայմաններում գնորդների` շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը, 6)  նախատեսել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների օգտագործման, ապա սեփականության իրավունքների պետական գրանցման պարզ և մատչելի ընթացակարգեր, 7)  բարձրացնել անշարժ գույքի շուկայի կանխատեսելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև նպաստել ներդրումային միջավայրի կայունությանը։
Մնաց {days} օր
0 1535
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: