Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ բնապահպանական և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հաշվարկներին, պատրաստմանը, կառուցմանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, արտաքին ջրամատակարարման ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ և ագրոտեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության սահմանված նորմերն ապահովելու պահանջները:
Մնաց {days} օր
0 7782

Քննարկվել է 24.07.2020 - 08.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող շենքերում ու շինություններում) կիրառվող տարբեր բետոններից (ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջային և ինքնալարվող) ու ամրաններից պատրաստվող, տարբեր ուժային ազդեցություններին ենթարկվող մինչև 2500 կգ/մ3 միջին խտությամբ բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ բետոնին, ամրանին, կոնստրուկցիաների հաշվարկներին, կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, կառուցմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով հանրապետության բնակլիմայական պայմանները, տեղական շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:
Մնաց {days} օր
2 9058

Քննարկվել է 16.07.2020 - 31.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ««ՀՀՇՆ 31-03- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց հիմնական սենքերի կազմին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումներին, տարհանման ուղիներին, բնական և արհեստական լուսավորությանը, էներգախնայողության միջոցառումներին, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին, բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև պարտադիր կիրառման ենթակա այլ պահանջների, ներառյալ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի ձևավորման առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 8841
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: