Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1019-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում:
Մնաց {days} օր
0 4213

Քննարկվել է 29.08.2022 - 15.09.2022

«Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից գործարքների կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը բխում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու գրավադրման պայմանները սահմանելու անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 4451

Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
2 6975

Քննարկվել է 24.05.2022 - 08.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն և N659-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն և N659-Ն որոշումները։
Մնաց {days} օր
0 4611

Քննարկվել է 11.05.2022 - 26.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախաբաններում հղումները համապատասխանեցնել ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 4-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն օրենքով նոր խմբագրությամբ  շարադրված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի դրույթներին։
Մնաց {days} օր
0 4805

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, ինչի արդյունքում կապահովվի արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացում մեկ անգամ, մեկ վայրում և հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից միաժամանակ։
Մնաց {days} օր
0 5074

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ ստորև նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ իրականացնում եմ մաքսային մարմինները․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան․ անձնագրային և ճանապարհային օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացում, սահմանապահ հսկողության իրականացում, բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացում։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես մաքսային մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
Մնաց {days} օր
0 4594

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է: Միաժամանակ, նախատեսել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Լիազոր մարմնի կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
Մնաց {days} օր
0 4496

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգի կիրառությունը թույլատրելի դարձնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների նկատմամբ, որի արդյունքում ակնկալվում է ապրանքների բացթողման ընթացակարգերի պարզեցում, մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերի կրճատում։
Մնաց {days} օր
0 5122
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: