Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.12.2024 - 26.12.2024

«Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Մնաց {days} օր
1 3002

Քննարկվել է 11.12.2024 - 26.12.2024

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի արդյունավետությունը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապը Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ էականորեն նպաստելով տրանսպորտային հոսքերի արդյունավետ վերաբաշխմանը: Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է Ծրագրի շրջանակներում նախատեսվող հողերի օտարման և տարաբնակեցման՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության ներդաշնակեցման պահանջից՝ սահմանելու փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները: Որոշման հավելվածներով սահմանվող ՀՕՏՇ-ն հաստատված է ԱԶԲ կողմից։
Մնաց {days} օր
0 2614

Քննարկվել է 11.12.2024 - 26.12.2024

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութում, ձուլվածքում և այլ արտադրությունում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացության տրամադրման մեթոդաբանության և նմուշարկման գործընթացին առաջադրվող պահանջները, որը կնպաստի հարկային բազայի թափանցիկ և հիմնավորված հաշվարկմանը։
Մնաց {days} օր
1 2333

Քննարկվել է 10.12.2024 - 26.12.2024

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Զբաղվածության ռազմավարության նախագծով, որպես հիմնական նպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝  մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև զբաղվածության ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
Մնաց {days} օր
10 6377

Քննարկվել է 10.12.2024 - 25.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հիշյալ որոշմամբ նախատեսված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի 2021-2025 թվականների միջոցառումների ցանկի 1.8 միջոցառման բովանդակության և ժամկետի վերանայման անհրաժեշտությունից
Մնաց {days} օր
1 2156
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: