Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N  717-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ  Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի  0.12 հեկտար մակերեսով հողամասի  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ 
Մնաց {days} օր
0 2298

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները և թողունակությունը՝ անհրաժեշտ է օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով  
Մնաց {days} օր
0 2037

Քննարկվել է 12.07.2024 - 27.07.2024

ՏԱՓՈՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2024 թվականի մայիսի 20-ի N ՆՀ-151-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 
Մնաց {days} օր
0 2387

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հեծանվային սպորտի նվիրյալ, հեծանվային սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարդու՝ Ալբերտ Սոլոյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 12-ի նիստի որոշմամբ:
Մնաց {days} օր
0 2108

Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:
Մնաց {days} օր
0 2412

Քննարկվել է 22.03.2024 - 06.04.2024

«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ 1- Ընկերությունը կհանդիսանա հենց այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում  յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, ինչպես նաև  Մանանդյան փողոց,  41 հասցեի  մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ: ՆԱԽԱԳԻԾ 2- Գույքը կօգտագործվի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով և հնարավորություն կտա իրականացնել Բարձրագույն վարպետության մարզադպրոց և Ադապտիվ սպորտի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։ Հետագայում նախատեսվում է Կենտրոնին ամրացնել հանրապետությունում նոր կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում  յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները  և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:
Մնաց {days} օր
0 3254

Քննարկվել է 22.03.2024 - 06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
Մնաց {days} օր
3 2868

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվոմ է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում՝ օպտիմալացնելով ֆինանսավորման մեխանիզմը
Մնաց {days} օր
0 2983

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում, որոնք թույլ կտան պարզեցնել «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում իրականացվող ֆինանսավորման գործընթացը
Մնաց {days} օր
0 2970
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: