Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.09.2022 - 28.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
Մնաց {days} օր
1 5404

Քննարկվել է 02.08.2022 - 18.08.2022

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Սույն նախագծերով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան և այլ քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը, ինչպես նաև սահմանվում են այդ կարգը խախտելու համար պատասխանատվության միջոցներ:
Մնաց {days} օր
0 4746

Քննարկվել է 23.06.2022 - 08.07.2022

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանել տուգանք, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
Մնաց {days} օր
0 5080

Քննարկվել է 01.12.2021 - 16.12.2021

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին Սույն նախագծերի փաթեթի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները և հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին։ Հնարավորություն է տրվում, որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաև տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը։ Գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու իրավասության վերապահումը  հնարավորություն կտա կարճ ժամկետներում գրանցելու աշխարհագրական նշումով մի շարք ապրանքներ։ Օրենքով սահմանվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցների սահմանումը հնարավորություն կտա կանխարգելելու տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը կամ ներմուծումը։
Մնաց {days} օր
0 6489

Քննարկվել է 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ոլորտներում վարչական իրավախախտումների շրջանակը, օրենսգրքով արդեն իսկ նախատեսված առանձին վարչական իրավախախտումների համար վերանայվում են վարչական տույժի տեսակներն ու տուգանքների չափերը:
Մնաց {days} օր
1 8485

Քննարկվել է 14.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 14.12.17 թվ. ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվեց, որ քաղաքացիաիրավական պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Պրակտիկայում առաջացան որոշակի խնդիրներ կապված՝ տոկոսների հաշվարկի և վճարումների, դրույքաչափի, «պարտքի հիմնական գումար» հասկացության և այլ հարցերի շուրջ: Բացի այդ, գործող իրավակարգավորումները վերաբերվում են բոլոր պարտավորություններին՝ թե դրամական և թե ոչ դրամական: Նման պարագայում շատ դժվար է իրականացնել ոչ դրամական պարտավորությունների չկատարման համար սահմանված տույժերի հաշվարկը, գործող օրենսգրքով օգտագործվում է չափ և դրույքաչափ արտահայտություններ, որոնք միմյանց հետ չեն հարաբերակցվում, Նախագիծը մշակվել է կարգավորելու պրակտիկայում առաջացած խնդիրները:
Մնաց {days} օր
0 11842

Քննարկվել է 11.01.2019 - 31.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և  կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:
Մնաց {days} օր
1 10281

Քննարկվել է 23.05.2018 - 07.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Մնաց {days} օր
24 20697

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:
Մնաց {days} օր
0 12179
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: