Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.11.2024 - 16.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2021թ 15 հուլիսի 1169-Ն որոշմամբ ՆՈՒՀ երում՝ զինծառայողների, մարտական գործողությունների մասնակցած անձանց երեխաների ծախսերի փոխհատուցման 9024.5 հազ. դրամ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թ.մարտի 2-ի թիվ 269 որոշմամբ «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» և «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներում աշխատող ատեստավորված մանկավարժներին լրավճարի տրամադրման համար հատկացված 2347,1 հազ. դրամ գումարների՝ բյուջեի եկամտային և ծախսային մասերում ներառմամբ։
Մնաց {days} օր
0 2528

Քննարկվել է 27.03.2024 - 14.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը: Պայմանավորված անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Սևան համայնքի ղեկավարին դիմում են արցախյան պատերազմների մասնակիցներ, զինհաշմանդամներ, սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ, կարիք է առաջացել սահմանել կարգ, որը կհստակեցնի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքի արտոնությունների սահմանումը՝ այն դարձնելով հասցեական և թիրախային:
Մնաց {days} օր
0 3684
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: