Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շուրջ 2024 թվականի հուլիսի 1-ին փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկվել է դեռևս ձեռնպահ մնալ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցումից, անհրաժեշտություն է առաջացել կատարելու փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 797-Ն որոշման մեջ։
Մնաց {days} օր
0 2377

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման նոր նախագծով նախատասված առանձնահատկույթուններով հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվում են նոր կարգավորումներով։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ N 1 հավելվածում ավելացնելով նոր 23․2․ կետ՝ համաձայն որի ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման, ավտոմոբիլային ճանապարհների հետ դրանց հատման համաձայնեցման գործընթացը իրականացվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված կարգին համապատասխան։ 
Մնաց {days} օր
1 2342

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։  Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։   
Մնաց {days} օր
0 2144

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցային սպանդի ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցում։  
Մնաց {days} օր
0 3802

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ների կողմից իրականացվող անհատույց գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է զրո դրամ:
Մնաց {days} օր
0 2968

Քննարկվել է 17.01.2025 - 03.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կսահմանվի մի շարք նյութերի նկատմամբ հսկողություն և կկանխարգելվի դրանց ապօրինի շրջանառությունը։
Մնաց {days} օր
0 2409

Քննարկվել է 17.01.2025 - 03.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հսկողություն կսահմանվի մի շարք նյութերի նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Մնաց {days} օր
0 2476

Քննարկվել է 17.01.2025 - 01.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակվայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկուփյունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև սահմանելու, ինչպես նաև տրամադրվող թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։
Մնաց {days} օր
0 2962

Քննարկվել է 17.01.2025 - 01.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մարզային առողջապահական կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օպտիմալացման գործընթացի պատշաճ ապահովման նպատակով նախատեսվում է մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարումը իրականացնել Առողջապահության նախարարության` որպես Առողջապահության ոլորտի լիազոր մարմնի, կողմից
Մնաց {days} օր
1 3737
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: