Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  2-րդ կետում «հունվար» բառը փոխարինել «փետրվար» բառով․ Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում և Որոշմամբ հաստատված Հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» բառերը փոխարինել «, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա» բառերով. Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։»․ Հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը. Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել. Հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «չունի բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ օժանդակություն ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ և» արտահայտությունը. Հավելվածի Ձև N 1-ի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը։
Մնաց {days} օր
0 2456

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ և 223-րդ հոդվածներում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը, քանի որ ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում է համապատասխան տեղեկատվական պահոցներում: Բացի այդ, առաջարկվում է Օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողության արձանագրությանը քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները կցելու պահանջը նախատեսել միայն այն դեպքում, երբ համապատասխան քննչական գործողության տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա:  
Մնաց {days} օր
0 2324

Քննարկվել է 10.03.2025 - 27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է մի շարք լավարկող բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերում, ինչը կապահովի պատշաճ վերահսկողություն «Օզոնային շերտի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և այլ օրենսդրական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ:  
Մնաց {days} օր
0 2521

Քննարկվել է 10.03.2025 - 28.03.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
1 2255

Քննարկվել է 10.03.2025 - 25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման պայմանները դյուրինացնելու, այդ թվում ներդրումային ծրագրի ավարտը և կառուցված ենթակառուցվածքի ծախսը հավաստող աուդիտորական հաշվետվություն կատարելու նախընտրելի աուդիտորական ընկերությունների  սահմանափակման վերացմամբ։
Մնաց {days} օր
0 2595

Քննարկվել է 07.03.2025 - 22.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վարչական դատավարությունում ներդնել գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Նշյալ փոփոխությունները ևս մեկ քայլ են ուղղված Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդարադատության որակի բարձրացմանը, դատական խնայողության երաշխավորմանը, գործերի ողջաիտ ժամկետներում քննության ապահովմանը։ Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցի լուծումը իրականացնել համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի վարչական կամ քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող քրեադատավարական կարգավորումներով նախատեսված է վճռաբեկ բողոքի վերադարձի հարցի լուծման նման իրավական հնարավարությունը, ինչը նույնպես բխում է դատաիրավական ոլորտում առաջադրված նպատակների կատարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
3 3454

Քննարկվել է 07.03.2025 - 28.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների տրամադրման առաջնային փուլն արդեն լրացել է, վարչարարությունը պարզեցնելու, հերթերի հոսքը նվազեցնելու նպատակով նախատեսվում է ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետի երկարաձգման ընթացակարգի թվայնացում և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու հնարավորություն, ինչը կնպաստի հերթերի կրճատմանը (06․03․2025 թվականի դրությամբ ժամկետը լրացած ժամանակավոր պաշտպանության վկայականի թիվը կազմում է շուրջ 50․000)։
Մնաց {days} օր
1 2460

Քննարկվել է 07.03.2025 - 28.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայիս գործող իրավակարգավորումները նպաստում են մեծաթիվ հերթերի առաջացմանը։ Խնդիրն առավել ցայտուն է դարձել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց՝ հաշվառումները հաճախակի փոխելու հանգամանքով պայմանավորված։ Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (2024 թվականի փաստացի բնակության հիմքով իրականացվել են մոտ 90․000 հաշվառման գործողություններ), ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև կկրճատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ։
Մնաց {days} օր
0 2397

Քննարկվել է 07.03.2025 - 28.03.2025

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) շրջանակներում առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (այսուհետ՝ ԸԸՀ-ներ) վարձատրության վերաբերյալ կանոնակարգումները՝ Ընտրական օրենսգրքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կատարված փոփոխությունների հաշվառմամբ։ Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Օրենքը ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի համար նախատեսել է վարձատրություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ հանձնաժողովի անդամների համար` ԸԸՀ նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով վարձատրություն՝ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում կամ ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, ընտրություններ  անցկացնելու դեպքում։ Առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված վարձատրությունը նախատեսել միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու անդամների ընտրությունների դեպքում։ Մյուս՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների համար նախատեսել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով վարձատրություն: Նման մոտեցման հիմքում դրված է աշխատանքի ծավալը, որը կատարում են ԸԸՀ-ները։ Նախագծով առաջարկվում է նաև նույն տրամաբանությունը պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկելու համար։ Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական բնույթի շտկումներ։
Մնաց {days} օր
0 2373
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: