Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.06.2025 - 19.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ի N 1289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին
Մնաց {days} օր
1 2384

Քննարկվել է 03.06.2025 - 18.06.2025

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրում ներառնվել են 18 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակաման նպատակով գոմաղբամբարների կառուցում, տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 2419

Քննարկվել է 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ  ընդունելության կարգի և պայմանների մասին
Մնաց {days} օր
0 2468

Քննարկվել է 02.06.2025 - 24.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի (այսուհետ՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգ կամ կարգ) 6-րդ կետով սահմանած է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ համաձայն կարգի 7-րդ ու 8-րդ կետերով նշված բանաձևերի, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով՝ ներտնային վերահսկողություն ու վարչական հսկողություն ապահովելու նպատակով որակյալ էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների ստեղծման համար վերջին տարիներին ներդրված միջոցները և էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման որոշակի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման պարագայում պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսի (այսուհետ՝ օրածախս) հաշվարկման պարբերականությունն ու հաշվարկում կիրառվող բանաձևերը։ Նախագծով նախատեսվում է նոր մեթոդի ներդրմամբ պարզեցնել ու դյուրինացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչպես նաև գործնականում կիրառելով համապատասխան ցուցանիշների ու ծախսերի ընդհանրությունը՝ ապահովել թափանցիկություն։ Որոշման նախագիծը միտված է նաև լուծելու և կարգավորելու էլեկտրոնային հսկողության ծառայություններ մատուցողի կողմից պլանավորված ու փաստացի կատարված ծախսերի կամ ընտրված ցուցանիշների էական շեղումների դեպքում օպերատիվ կերպով վերահաշվարկներ կատարելու ու օրածախսի մեծության արժանահավատության որոշման հիմնախնդիրները։
Մնաց {days} օր
0 2065

Քննարկվել է 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին կետերի  պահանջներով: Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են
Մնաց {days} օր
0 2280

Քննարկվել է 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի փոփոխությունը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանագավոր բեռների փոխադրման աշխատանքների արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ համապատասխանեցնելով N 18 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 1648

Քննարկվել է 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Ա. Նահապետյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
0 2008

Քննարկվել է 02.06.2025 - 17.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ:
Մնաց {days} օր
0 1796

Քննարկվել է 02.06.2025 - 17.06.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում երեխայի խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:
Մնաց {days} օր
4 1956
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: