Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

18.03.2026 02.04.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել «հաստատության լիազոր մարմին» հասկացության հետ կապված իրավահարաբերություններն ու կարգավորումները: Միաժամանակ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և համապատասխան մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հանրակթական ուսումնական հաստատությունների խորհուրդներում առաջադրելու են մեկական անդամ:
Մնաց {days} օր
0 120

Քննարկվել է 05.12.2025 - 20.12.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու է  «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը, որի  կարգավորումների համաձայն, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության պատշաճ ապահովման նպատակով,  պետության կողմից հիմնադրվելու է ոչ առևտրային կազմակերպություն՝ հիմնադրամ, որն իրականացնելու է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ («Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքներով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով) նախատեսված համապատասխան գործառույթներ:
Մնաց {days} օր
0 2870

Քննարկվել է 29.10.2025 - 13.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կշարունակվի Անվտանգության խորհրդի գրասենյակի  պետական պահպանության իրականացումը՝ որպես կարևորագույն նշանակության օբյեկտ։ 
Մնաց {days} օր
1 2000

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պաշտպանության նախարարության կանոնադրության համապատասխան կետում, ըստ 2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման:   Հաշվի առնելով վերոգրյալը՝  Պաշտպանության նախարարության կանոնադրության մեջ փոփոխությունը պետք է իրականացվի համապատասխան իրավական ակտով:            
Մնաց {days} օր
0 2051

Քննարկվել է 23.07.2025 - 08.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն որոշման նախագծով կանոնակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հետ կապված հարցերը:
Մնաց {days} օր
0 1672

Քննարկվել է 21.05.2025 - 06.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առավել արդյունավետ գործունեությունը և Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման ընթացակարգերի առկա կառուցակարգերի կատարելագործումը։
Մնաց {days} օր
0 2133

Քննարկվել է 03.10.2024 - 21.10.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել` Խորհրդի գործունեության արդյունավետությունը, Խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում Խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով` Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ իրականացումը:    
Մնաց {days} օր
0 3133

Քննարկվել է 14.08.2024 - 02.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխանեցման հանգամանքներով:
Մնաց {days} օր
0 3169

Քննարկվել է 30.07.2024 - 14.08.2024

«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
Մնաց {days} օր
0 3343
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: