Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալից և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացուց անձնագիր վերցնելու և վերադարձնելու գործողությունները:
Մնաց {days} օր
0 1488

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել իրավական ակտերում անհամապատասխանությունները։
Մնաց {days} օր
0 1573

Քննարկվել է 02.10.2024 - 18.10.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   Նախագծով նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոնների անձնագրավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով:
Մնաց {days} օր
0 2666

Քննարկվել է 24.06.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին:
Մնաց {days} օր
0 3416

Քննարկվել է 16.08.2023 - 31.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի N 12-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Ներքին գործերի նախարարություն) ոստիկանության պետ, նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ներպետական իրավական համակարգում համապատասխան իրավահարաբերությունները կանոնակարգող իրավանորմերի անհիման կրկնությունը բացառելու նպատակով։
Մնաց {days} օր
0 4965

Քննարկվել է 16.08.2023 - 31.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագիծը միտված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարելավմանը։ Այդպիսով, քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել Ներքին գործերի նախրարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։
Մնաց {days} օր
0 4210

Քննարկվել է 14.08.2023 - 29.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1660-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1660-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներպետական իրավական համակարգում համապատասխան իրավահարբերությունները կանոնակարգող իրավանորմերի անհիման կրկնությունը բացառելու նպատակով։
Մնաց {days} օր
0 4102

Քննարկվել է 30.05.2023 - 14.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 687-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետով նախատեսված պահանջի՝ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Մնաց {days} օր
0 4516

Քննարկվել է 24.05.2023 - 08.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն, ինչպես նաև անվան և ազգանվան անգլերեն ամրագրման հետ կապված իրավահարաբերություններում որպես լիազոր մարմին կճանաչվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև որոշակի կատեգորիայի անձնագրերի տրամադրումը նույնպես կվերապահվի Միգրացիայի և քաղաքացիությանը, իսկ ՀՀ-ում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը՝ Ներիքն գործերի նախարարությանը։ Միևնույն ժամանակ, առաջկվող Կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ՝ պարզեցնելով և հստակեցնելով իրականացվող վարչարարությունը։    
Մնաց {days} օր
0 4513
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: