Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.10.2025 - 26.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում թեև մեկ տարում ավելի քան  3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ, ուսուցչի թափուր տեղը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի, հետևաբար, ԱԺ 2-րդ ընթերցմանը ներկայացվող «Հանրակրթության» մասին օրենքում ընդունվելուց հետո առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց: Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև նույն օրենքի նախագծում սահմանվող՝ 80 և ավելի կրեդիտ ունեցող անձը՝ գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու նկատառումներից ելնելով: Սահմանվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում բողոքարկումը մասնակցի կողմից  իրականացվում է արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակի միջոցով: Նախագծով հստակեցվում է, որ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվում են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվում են հավելավճարի սկզբունքները: Հարկ է նշել, որ ֆինանսավորումն իրականացվում է խմբակների ժամերի ներառմամբ, և սույն փոփոխությամբ դա ամրագրվում է նաև որոշման մեջ, ինչը լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս չի նախատեսում: Հստակեցվում է կրկին ատեստավորվելու արդյունքում ավելի բարձր և ավելի ցածր արդյունքը, որն ըստ նախագծի՝ սահմանվում է կետերով: Առնվազն  40-79 կրեդիտ, իսկ մյուս դեպքում՝ 80 կրեդիտի մասով կարգավորումները նախագծում ներառվելու արդյունքում բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի՝ հաշվի առնելով, որ այդ շահառուներին կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում  ֆինանսական միջոցներ տրամադրելը նախատեսված բյուջեի շրջանակից դուրս չի գա:
Մնաց {days} օր
31 7422

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով, ինչը ենթադրում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլերի առկայություն և տվյալների՝ ձեռքով փոխանցման կամ հաստատման գործողությունների անհրաժեշտություն։   Առաջարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել տեխնիկական լուծում, որը հնարավորություն կտա տվյալների ուղիղ, ավտոմատացված փոխանցումն իրականացնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի էլեկտրոնային ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված գործողությունների անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
9 1709

Քննարկվել է 01.10.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը։  Միևնույն ժամանակ, պետական ուսումնական հաստատություն տնօրենների գործուղման լիազորող նորմն արդեն հաստատված է, որի հիման վրա շրջանառության է դրվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ։ Գործուղման իրավական կարգավորումների և որոշման մի շարք դրույթների հետ առաջացրել է հակասություն, քանի որ գործող որոշմամբ դեռևս հստակեցված չէ գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը և այն չի բերվել համապատասխանության շրջանառվող նորմերի հետ։ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ու լրացումները նպատակ ունեն վերացնել նշված հակասությունները, ապահովել կարգավորումների փոխկապակցվածությունն ու միասնական կիրառումը, ինչպես նաև հնարավոր դարձնել գործուղման կարգի լիարժեք և արդյունավետ կիրառումը։
Մնաց {days} օր
10 1865

Քննարկվել է 01.10.2025 - 16.10.2025

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Գործող կարգավորմամբ սահմանված է, որ դիմումատուի հոտ կնքվող պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը: Սույն փոփոխությամբ նախատեսվում է վերոնշյալ ժամկետը լրանալուց հետո ուսուցչին հնարավորություն տալ առանց մրցութային գործընթացի շարունակել աշխատել հաստատությունում որպես ուսուցիչ՝ հաստատության տնօրենի և տվյալ ուսուցչի երկուստեք համաձայնության դեպքում, իսկ այն ուսուցիչը, որը գործուղման ժամկետի լրացմամբ պայմանավորված ազատվել է հաստատությունից, կարող է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին: Նշված դեպքերում աշխատանքը հաստատությունում շարունակվում է անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց սույն որոշմամբ սահմանված լրավճարի տրամադրման:
Մնաց {days} օր
9 1637

Քննարկվել է 26.09.2025 - 11.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:  ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Lեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը:
Մնաց {days} օր
17 2105

Քննարկվել է 26.09.2025 - 11.10.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   Հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացվում է սովորողների թվաքանակի հիման վրա, ինչը երբեմն չի ապահովում լրիվ ծավալով դասագրքերի առկայությունը՝ հաշվի առնելով թվի փոփոխականությունը, կորուստները կամ հավելյալ կարիքները։    Առաջարկվող լրացմամբ 4.1.-ին կետը նախատեսում է 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը սովորողների թվաքանակի նկատմամբ 3 %-ով ավելի՝ պետական բյուջեի միջոցներով։ Այն ուղղված է բարձրացնելու դասագրքերի հասանելիությունը և կանխարգելելու հնարավոր պակասը՝ հաշվի առնելով սովորողների թվի փոփոխականությունը և անհայտ կորուստները, ապահովելու ուսումնական գործընթացի անխափան շարունակությունը հանրակրթական հաստատություններում և պահպանելու պետական բյուջեի արդյունավետ և կանխատեսելի օգտագործման սկզբունքը:
Մնաց {days} օր
27 8183

Քննարկվել է 24.09.2025 - 09.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՎՀ. ՉԵՔԻՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի ազգային երգչախմբի հեղինակությունը, կնպաստի նրա հանրային ճանաչելությանը Հայաստանի սահմաններից դուրս, կդառնա երգչախմբի խորհրդանիշը, Մաեստրոյի ավանդի գնահատման լավագույն դրսևորումը։
Մնաց {days} օր
0 1163

Քննարկվել է 19.09.2025 - 04.10.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   Գործող կարգի 12-րդ կետի 2) բ. ենթակետը սահմանում է անվանակոչության հիմք՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Սակայն «հայրենիքին մատուցած ծառայությունների» ընկալումը լայն է և ենթակա է տարբեր մեկնաբանությունների։ Սա կարող է հանգեցնել անվանակոչության գործընթացում անհամաչափ և ոչ միատեսակ մոտեցումների։      Նախագծի նպատակն է հստակեցնել և լրացնել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության չափանիշները՝ սահմանելով, որ դրանք կարող են անվանակոչվել ոչ միայն «հայրենիքին մատուցած ծառայությունների համար», այլև բացառապես այն անձանց անուններով, ովքեր այդ ծառայությունների համար արժանացել են պետական պարգևների։
Մնաց {days} օր
17 1724

Քննարկվել է 16.09.2025 - 02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի 1-ին հոդվածից,  Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետի պահանջներից:
Մնաց {days} օր
2 1298
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: