Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.02.2023 - 15.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:
Մնաց {days} օր
1 5139

Քննարկվել է 27.02.2023 - 15.03.2023

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների առողջական կամ ընտանեկան վիճակի պատճառով տարկետում ստացած քաղաքացիներին ստանալ տարկետում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ և 5.1-ին մասերի հիմքերով:
Մնաց {days} օր
0 5280

Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթությանև գիտությանբնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2020 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1337-Ա որոշման հավելված 1-ի՝        1)  2-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.        2)  4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 14-րդ ենթակետով.      «14)  Գոռ Լևոնի Գրիգորյան (ծնվ.՝ 11.12.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Գայի պող., 7 շ., բն. 34, Մանչեսթրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:      
Մնաց {days} օր
0 4646

Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2021 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1069-Ա որոշման հավելված 1-ի՝         1)  3-րդ  կետի 1-ին  ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2)  Որոշումը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.    «6. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը Բորիս Կարենի Ղարիբյան (ծնվ.՝ 01.03.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Սաֆարյան 2., բն. 43, Պեկինի կամ Սիչուանի համալսարան) տալ տարկետում: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.
Մնաց {days} օր
0 4799

Քննարկվել է 17.02.2023 - 05.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթությանև գիտությանբնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2019 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 912-Ա որոշման հավելված 1-ի՝       1)  1-ին կետի 2-րդ  ենթակետը ուժը կորցրած ճանաչել.       2)  3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.      «3) Ալեքսանդր Զավենի Կարալյան (ծնվ.՝ 03.04.2001 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Թումանյան 28/20, բն. 70, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:»:    
Մնաց {days} օր
0 4791

Քննարկվել է 08.02.2023 - 23.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-441-Ն) 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։
Մնաց {days} օր
13 10536

Քննարկվել է 07.02.2023 - 22.02.2023

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով  հստակեցվում են գիտության ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Նախատեսվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ, կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը, լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը և այլն: Փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:
Մնաց {days} օր
4 7985
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: