Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Վարչապետի աշխատակազմ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 26.09.2025 - 12.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելով և ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի «Դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 342-Ն որոշումը հաստատելով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի ««Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանի ընդունմամբ, մասնավորապես՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1766

Քննարկվել է 04.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնելու «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով Կրթության տեսչական մարմնին վերապահվել է մի շարք նոր լիազորություններ, մասնավորապես վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է։ Ըստ այդմ Նախագծերի փաթեթով նախ սահմանվել և կարգավորվել են հետևյալը. ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվություններն այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց Տեսչական մարմնին, որն էլ իրականացնելու է դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Այս կարգավորումը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ից։ այսուհետ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Մնաց {days} օր
5 2081

Քննարկվել է 04.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ սահմանել հետևյալ հիմնական կարգավորումները․ 1) Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ներկայացրած միջնորդագիրը հիմք է հանդիսանալու ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու համար․ 2) Տեսչական մարմնին տրվելու է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին՝ «e-disability» էլեկտրոնային համակարգին:
Մնաց {days} օր
0 2089

Քննարկվել է 13.08.2025 - 28.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է խմբագրել Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի N 3.4, N 3.5, N 3.9 և N 3.12 ստուգաթերթերը: Մասնավորապես, ստուգաթերթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2025 թվականի փետրվարի 14-ին ուժի մեջ է մտել Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 135-Ն, իսկ 2025 թվականի մայիսի 14-ին ուժի մեջ է մտել Կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-ն և 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումները, որոնց հղումները դեռևս պահպանվել են գործող ստուգաթերթերում: 
Մնաց {days} օր
0 1850

Քննարկվել է 13.08.2025 - 29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանված կարգավորումներով սահմանված փոփոխությունների արդյունքում կսահմանվի այլ ժամկետ փորձանմուշը մանրածախ վաճառք իրականացնողին վերադարձնելու համար: Մասնավորապես, մանրածախ իրացնողի մոտ հայտնաբերված խախտման փաստով հարգորոշողի նկատմամբ ստուգման վարույթ հարուցելու դեպքում փորձանմուշը կպահպանվի նախատեսվող ժամանակահատվածով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ առարկություն կարող է ներկայացվել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու ժամկետում: Նման ժամկետի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ մանրածախ իրացնողը չզրկվի տևական ժամանակ իր ապրանքն իրացնելու իրավունքից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի: Նման դեպքում տնտեսվարող երկու սուբյեկտների նկատմամբ վարչական մարմնի իրականացրած վարչարարությունը կլինի բազմակողմանի և օբյեկտիվ, ինչպես նաև կապահովվի նաև հարգադրոշմողի արդյունավետ պաշտպանության իրավունքը:
Մնաց {days} օր
0 1711

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Վարչապետի որոշման նախագծով հաստատվում են. Ա. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների աշխատակարգը, բ. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման կարգը։ Որոշման նախագծով հստակ կարգավորվում են ուսումնասիրությունների ընթացքում վերհանված հետևյալ հարցերը. Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են խորհրդի աշխատանքները հեռարձակել on-line. Սահմանվում է նվազագույն հարցերի շրջանակ, որոնք պարտադիր ենթակա են քննարկման ՀԽ-ներում. Նախատեսվում է մարզային ՔՀԿ-ների պարտադիր ներգրավման նվազագույն քվոտա, սահմանելով, որ այդ կազմակերպություններն աշխատանքներին կարող են միանալ հեռավար, իսկ Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են ապահովել այն. Նախարարություններում և ՀՀ կառավարության ենթակա մարմիններում ՔՀԿ-ների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման և հետադարձ կապի ապահովման համար նշանակվում է համակարգող պաշտոնատար անձ և պատասխանատու անձ՝ իրենց հստակ գործառույթներով Հասարակական խորհուրդը կոնկրետ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար կարող է ձևավորել փորձագիտական խմբեր. Խորհրդի անդամ ՔՀԿ-ների հետ քննարկումներ իրականացվելու են քաղաքականության որոշման հայեցակարգային փուլում (պարտադիր չէ նիստերի միջոցով, հնարավոր է նաև համակարգող պաշտոնատար անձի միջոցով) և մշակելուց ու պաշտոնական շրջանառության դնելուց անմիջապես առաջ. Խորհրդի օրակարգը և օրակարգային հարցերի նյութերը, նիստը սկսելու օրը, ժամը, on-line նիստին հետևելու հնարավորության մասին տեղեկությունները նիստից մի քանի օր առաջ հրապարակվելու են նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոց.ցանցերի էջերում, եթե այդպիսիք առկա են. Կանոնակարգվում է խորհրդի անդամների առաջարկությունների և դիտողությունների քննարկման հետ կապված հարցերը (ժամկետներ, հետադարձ կապ, ամփոփաթերթ և այլն). Խորհրդի անդամների հետ քննարկված իրավական ակտի նախագծերը պաշտոնական շրջանառությունից հետո, մինչև հաստատող կամ ընդունող մարմնին ներկայացնելը, տեղեկացվում է Խորհրդի անդամներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
Մնաց {days} օր
5 1743

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պաշտպանության նախարարության կանոնադրության համապատասխան կետում, ըստ 2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման:   Հաշվի առնելով վերոգրյալը՝  Պաշտպանության նախարարության կանոնադրության մեջ փոփոխությունը պետք է իրականացվի համապատասխան իրավական ակտով:            
Մնաց {days} օր
0 2051

Քննարկվել է 05.08.2025 - 21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն, որ մի շարք իրավական ակտերի ընդունմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում սահմանվել են նոր պահանջներ, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառների համար նախատեսված համապատասխան ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
0 2122

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է: ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը»: Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարությունների հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր, ինչպես նաև կարգավորել ՀՀ կառավարության ենթակա մարմիններում հասարակական խորհուրդների ձևավորման և կարգավորման անհրաժեշտությունը։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևում՝ ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և միջավայր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար:
Մնաց {days} օր
0 1924
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: