Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակի վերա­նա­յումը:   Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ:  Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար: 
Մնաց {days} օր
11 20113

Քննարկվել է 13.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազությանը հասանելի ամպային տիրույթն ավելի արդյունավետ օգտարգործելու, ինչպես նաև դրա մի մասը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3403

Քննարկվել է 08.08.2024 - 23.08.2024

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նպատակը լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։
Մնաց {days} օր
0 3960

Քննարկվել է 07.08.2024 - 22.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 884–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ամպային տիրույթում կայքերի տեղակայման անվտանգության նվազագույն պահանջների և ամպային ծառայությունների մատակարարների ընտրության ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 3367

Քննարկվել է 25.07.2024 - 11.08.2024

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալ:
Մնաց {days} օր
0 3082

Քննարկվել է 19.07.2024 - 09.08.2024

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանը:
Մնաց {days} օր
0 3524

Քննարկվել է 19.07.2024 - 09.08.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ
Մնաց {days} օր
0 3179

Քննարկվել է 29.04.2024 - 20.05.2024

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:
Մնաց {days} օր
0 4030
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: