Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.06.2025 - 01.07.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, համաձայն որոնց՝  դեբիտորական պարտքը դառնում է անհուսալի կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը չի գերազանցում 300 հազ. դրամը։ Իսկ 300 հազ. դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը դառնում են անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ (բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի) կայացվելու օրվանից։
Մնաց {days} օր
0 1712

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր     Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։ Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։       Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1827

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 1648

Քննարկվել է 29.05.2025 - 13.06.2025

«Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջեվ ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջեվ ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ և 24-րդ կետերով։
Մնաց {days} օր
0 1628

Քննարկվել է 20.05.2025 - 04.06.2025

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
Մնաց {days} օր
0 2116

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:
Մնաց {days} օր
0 1844

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշմամբ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին։ Մասնավորապես՝ որոշման մեջ կիրառվող «ապրանքային դիրք» հասկացությունն առաջարկվում է փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» հասկացությամբ։
Մնաց {days} օր
0 1749

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

<<Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվել է պարտադիր պահանջ, մասնավորապես, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում լրացնելու մասով: Այդ փոփոխություններով սահմանվել է նաև, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պետք է լրացվեն Կառավարության սահմանած դեպքերում, կարգով ու ժամկետներում: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ և 57-րդ հոդվածներում կատարված լրացումներով սահմանվել է, որ օրենսգրքի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է լրացվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգը և ժամկետները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ․ - հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, - էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով, - hաշվարկային փաստաթղթերում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից։ Ընդ որում, հաշվարկային փաստաթղթերում լրացվում է ապրանքի հստակ անվանումը, որը պետք է համապատասխանի 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը, - ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման գործընթացի աստիճանական ներդրման նպատակով նախատեսվել է, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր ներառվելու են` 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից, 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերում բոլոր հարկ վճարողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, 2025թ. նոյեմբերի 1-ից` ՀՀ-ում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով` արտադրող համարվողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացառությամբ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերի, 2026թ. հունվարի 1-ից` ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով մնացած դեպքերում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, անկախ վերը նշված ժամկետներից` 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հարկ վճարողներն իրենց ցանկությամբ կարող են ներառել մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, - որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են այդ դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը և նախատեսվում է, որ այդ ծրագրային աշխատանքներն ավարտվելու են մինչև 2025թ. օգոստոս ամիսը ներառյալ, ուստի նախատեսվել է, որ դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու պարտադիր պահանջները կսկսի կիրառվել 2025թ. սեպտեմբերի 1-ից։
Մնաց {days} օր
0 2750

Քննարկվել է 18.04.2025 - 03.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող անձանց կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել փորձագիտական եզրակացության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման եղանակը, ժամկետները, ձևաչափը։
Մնաց {days} օր
0 2625
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: