Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կադաստրի կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար նախատեսվող ֆինասական միջոցների կառավարման հետ կապված հարաբերությունները:    Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի ներդրման, զարգացման և կառավարման գործընթացների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, միաժամանակ կարևորելով ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինասական միջոցների, այնպես էլ տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը:      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին զարգացման դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել  լիազոր մարմնի՝Կադաստրի կոմիտեյի կողմից տրմադրվող համաձայնության ընթացակարգը:
Մնաց {days} օր
0 3612

Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ, ՍԱՐՔԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծով կարգավորվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման անցկացման հետ կապված հարաբերություններն ու պայմանները, մասնավորապես՝ Նախագծի N 1 հավելվածով սահմանվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից որակավորման անցկացման մասին հայտարարությանը ներկայացվող պահանջներն ու դրա հրապարակման կարգը, որակավորման անցկացման նախապատրաստական աշխատանքները, որակավորմանը մասնակցելու համար հայտատուի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ինչպես նաև քննության արդյունքների բողոքարկման կարգը։    Նախագծի N 2 հավելվածով սահմանվում են գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների ձևերը։
Մնաց {days} օր
3 3772

Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։
Մնաց {days} օր
0 3667

Քննարկվել է 13.08.2024 - 30.08.2024

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներից:    Հաշվի առնելով նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) և դրա անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի զարգացման միտումները, ինչպես նաև բազային տարածական տվյալների ստեղծման և ստանդարտացման ժամանակակից սարքածրագրային հնարավորությունների կիրառումն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել ԱՏՏԵ-ի վարման և օգտագործման նոր իրավական ակտ։ Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) կարևոր բաղադրիչ է հանդիսանում բազային և թեմատիկ տարածական տվյալները՝ խիստ անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծման և մշակման կարգը։
Մնաց {days} օր
0 3580

Քննարկվել է 02.08.2024 - 18.08.2024

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջներից:
Մնաց {days} օր
0 3660

Քննարկվել է 01.08.2024 - 17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից:
Մնաց {days} օր
0 4026

Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 106-րդ, 107-րդ կետերի պահանջներից, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունված ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքի և «««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-313-Ն օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 3334

Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։ Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։
Մնաց {days} օր
1 3453

Քննարկվել է 11.07.2024 - 27.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է փոփոխություն իրականացնել Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում, մասնավորապես սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն չի կարող իրականացվել։ Միևնույն ժամանակ Նախագծով Որոշման N 1 հավելվածում կատարվում է լրացում՝ սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացրած դիմումը ենթակա է մերժման։    Նախագծով ներկայացված փոփոխության արդյունքում կլրացվի գործող իրավակարգավորումներում առկա վերոնշյալ բացը, ինչի արդյունքում սեփականատերերը այլևս հնարավորություն չեն ունենա իրավակարգավորումները շրջանցելու միջոցով ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված հողամասերը բաժանելու՝ նպատակ ունենալով փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ առանց ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու։
Մնաց {days} օր
0 3408
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: