Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն է սահմանվում գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
Մնաց {days} օր
0 2521

Քննարկվել է 05.05.2025 - 20.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքներն ավելի երկար ժամկետով վարձակալել, իսկ համապատասխան պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքի առկայության դեպքում գույքի հանձնում-ընդունումը կազմակերպել որոշմամբ սահմանված իրատեսական ժամկետում, ինչն էլ կհանգեցնի գույքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2433

Քննարկվել է 29.04.2025 - 14.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N956-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագծեր Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 1094-Ա որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցներն ու պաշարները նախատեսվում է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մնաց {days} օր
0 2349

Քննարկվել է 11.04.2025 - 27.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2595

Քննարկվել է 01.04.2025 - 20.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2547

Քննարկվել է 13.03.2025 - 30.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորել Հանրապետության Հրապարակի ընդհանուր լուսավորության մաս կազմող՝ ք․Երևան, Նալբանդյան 28 հասցեի շենքի արտաքին լուսավորությունը։
Մնաց {days} օր
0 2716

Քննարկվել է 05.02.2025 - 20.02.2025

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը (օրենքների տեսքով) մշակվել է 2024 թվականի տարվա համար, որտեղ ներառվել է համապատասխան հաշվետու տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման, մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականի  մասին ամփոփ տեղեկատվությունը:    
Մնաց {days} օր
0 2891

Քննարկվել է 31.01.2025 - 16.02.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին     Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն  համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։
Մնաց {days} օր
0 3139
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: