Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

14.01.2026 04.02.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը պետական համակարգի մարմինների նվիրատվությամբ հանձնելու և նվիրաբերելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 405

Քննարկվել է 12.01.2026 - 27.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել պետական սեփականություն հանդիսացող գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչի տրամադրում, ինչպես նաև առաջարկվում է բացառել վարձակալության տրամադրման վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում տեղադրված հայտարարության հիմքով մեկ հայտ ներկայացնելու դեպքում գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու և միակ հայտատուի հետ վարձակալության պայմանագիր կնքելու կարգավորումն ու նախատեսել պետական գույքի անհատույց օգտագործման կարգի հիմքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործողներին անհատույց օգտագործման ժամկետի ավարտից հետո գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման հնարավորություն։ 
Մնաց {days} օր
0 507

Քննարկվել է 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքերի կամ շինությունների քանդման համաձայնություն ստանալու, իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1617

Քննարկվել է 27.10.2025 - 12.11.2025

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն  նախագծով նախատեսվում է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին հատկացնել գումար՝ խորհրդատվական ծառայություններ ձեռքբերելու համար։
Մնաց {days} օր
0 1622

Քննարկվել է 17.10.2025 - 03.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների, որոնց իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, օգտագործման կամ ոչնչացման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահելով՝ ինչը հնարավորություն կտա կրճատել նշված ապրանքների օգտագործման հետ կապված վարչարարությունն ու ծախսերը։
Մնաց {days} օր
0 1444

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով էլեկտրոնային աճուրդների անցկացման արդյունավետության բարձրացմամբ, Համակարգի գործարկումից հետո առաջացած թերությունների շտկմամբ։
Մնաց {days} օր
0 1760

Քննարկվել է 11.09.2025 - 26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 4-ի արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը աճուրդներով և/կամ մրցույթներով օտարելու ժամանակ գույքի մեկնարկային գինը տվյալ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի տոկոսի չափով սահմանելու, ինչպես նաև գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշումը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1794

Քննարկվել է 25.08.2025 - 09.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Գործող որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից /այսուհետ՝ Կոմիտե/ քանդման համաձայնություն ստանալու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները:
Մնաց {days} օր
0 1867
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: