Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.10.2025 - 23.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության գործող որոշումներում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարանով ապահովման և հետագայում սեփականաշնորհման գործընթացը հստակեցնելու նպատակով։ Նախագիծը նպատակ ունի բացառել կարգավորումների կրկնությունը, սահմանել հստակ ժամկետներ և մեխանիզմներ շահառուների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված սեփականաշնորհման իրավունքի իրացման արդյունավետ ընթացակարգեր։ Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և համահունչ է կառավարության ռազմավարական ծրագրերին՝ ուղղված բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը։  
Մնաց {days} օր
0 1332

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթ «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հանել այդ օրենքներով սահմանված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը։ Առաջարկվող փոփոխություններով տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։ «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։  
Մնաց {days} օր
6 3687

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաներին, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ տրամադրելով նաև կինեզիոթերապիա:  
Մնաց {days} օր
1 1287

Քննարկվել է 29.09.2025 - 14.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության երեխայի և մերձավոր ազգականներից՝ երեխայի տատու, պապու, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր, հետ տեսակցությունների խոչընդոտելու համար, որն այս պահին բացակայում է՝ անհավասար պաշտպանության ներքո վերցնելով երեխայի տարբեր մերձավոր ազգականներին, մասնավորապես՝ տարանջատում դնելով երեխայի տատու, պապու, քրոջ և եղբոր նկատմամբ մի կողմից, և երեխայի հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր և մորաքրոջ նկատմամբ՝ մյուս կողմից, այն դեպքում՝ երբ գործնականում հենց այդ անձինք են շատ հաճախ կապ պահում երեխայի հետ՝ առավել ևս ծնողներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Այսինքն, ներկայացված Նախագծով հավասար երաշխիքներ կսահմանվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների հետ շփման առնչությամբ, կհստակեցվի Օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով «մերձավոր ազգական» հասկացությունը, կբացառվեն տարընթերցումները և կվերանա օրենսդրական բացը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև քրեական պատասխանատվություն երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝ ապահովելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում ուղղակի ամրագրված նորմը: Նախագծով սահմանվել է նաև առցանց սեռական բռնության կամ շահագործման և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների վտանգման դեպքերին համապատասխան կարգավորումներ:
Մնաց {days} օր
4 1436

Քննարկվել է 26.09.2025 - 13.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չտարածել ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, ինչը հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին, մասնավորապես՝ անհայտ բացակայող ճանաչված անձի կնոջն ու անչափահաս երեխաներին, դառնալ ծրագրի շահառու։ Ինչպես նաև պարտադիր կազմում չդիտարկել այն երեխաներին, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է 18 տարին և ցանկանում են որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր։ Նախագծով նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանել 1, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
Մնաց {days} օր
3 1466

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։ Նշվածով պայմանավորված մշակվել է համապատասխան հրամանի նախագիծ, որով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
Մնաց {days} օր
82 9912

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն, N 1180-Ն և N 1161-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխություններով պարզեցվում և հստակեցվում է ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ ներառելով 0-2 տարիքի երեխաների գնահատման առանձնահատկությունները, ախտաբանական վիճակների ցանկի ճշգրտումը, ինչպես նաև սահմանվում են պատճառական կապի կիրառման նոր հստակեցումներ հաշմանդամության որոշման գործընթացում։
Մնաց {days} օր
0 1071

Քննարկվել է 18.09.2025 - 03.10.2025

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը, ինչպես նաև սահմանել այն օրինակելի ձևաթղթերը, որոնք կիրառվում են երեխայի խնամք տրամադրելիս այն տարանջատելով՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի (շուրջօրյա խնամքի բաղադրիչ) և ցերեկային կենտրոնների համար։
Մնաց {days} օր
1 1213

Քննարկվել է 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 2610
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: