Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.04.2026 06.05.2026
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը։  
Մնաց {days} օր
1 1114

16.04.2026 04.05.2026
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է ապահովել գործազուրկ անձանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության, հաղորդակցման և համագործակցության կարողությունների զարգացմանը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով։
Մնաց {days} օր
1 1130

Քննարկվել է 09.04.2026 - 27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
Մնաց {days} օր
0 730

Քննարկվել է 08.04.2026 - 24.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 20.01.2025թ․ N 47-Ա որոշմամբ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ի կատարումն նշված ցանկի 26-րդ կետի։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան, միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը, խնդրահարույց դեպքերը և այլն։    
Մնաց {days} օր
0 807

Քննարկվել է 02.04.2026 - 20.04.2026

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից բխող՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար: Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝ 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:  
Մնաց {days} օր
6 756

Քննարկվել է 02.04.2026 - 17.04.2026

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Մնաց {days} օր
39 4716

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։ Նախագիծը նախատեսում է՝ •        սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար, •        օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։  
Մնաց {days} օր
49 6522

Քննարկվել է 01.04.2026 - 17.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի 669-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհեշտացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 669-Ն որոշմամբ սահմանված՝ փոխհատուցման հետ կապված գործընթացները: Մասնավորապես նախագծով առաջարկվում է «Գազպրոմ Արմենիա», «Հայկական էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին ներկայացվող շահառուների ցուցակները հաստատել ոչ թե նախարարի կողմից, այլ նախարարության գլխավոր քարտուղարի կողմից։  
Մնաց {days} օր
0 651

Քննարկվել է 24.03.2026 - 09.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է գործուղման ծախսերի հատուցման կարգի գծով իրավակիրառ պրակտիկայում վեր հանված որոշակի խնդիրները կարգավորելու, ինչպես նաև աշխատողների և գործատուների համար գործուղման ծախսերի հատուցման արդիական և ճկուն մեխանիզմներ սահմանելու նպատակով ։
Մնաց {days} օր
0 895
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: