Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվել է  կիրառել սակագնային արտոնություն 0 % մաքսատուրքի դրույքաչափով  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման նկատմամբ։ Որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Մնաց {days} օր
0 773

Քննարկվել է 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 20,0 հազ․ տոննա չափով եղեգնաշաքարի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի փետրվարի 1 - ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 985

Քննարկվել է 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0  տոննա ծավալներով։
Մնաց {days} օր
1 782

Քննարկվել է 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Համաձայն նշյալ որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 7,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
Մնաց {days} օր
0 1160

Քննարկվել է 11.02.2026 - 27.02.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է թեմատիկ շերտերի ստեղծման համար անհրաժեշտ ստանդարտների, հատկանիշների մշակման, համապատասխան շերտերի ստեղծման, ինչպես նաև  ոլորտային տարածական տվյալներն ազգային գեոպորտալին ինտեգրման անհրաժեշտությամբ։    
Մնաց {days} օր
0 1070

Քննարկվել է 09.02.2026 - 24.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով,  որ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի մեջ սահմանվում է նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը։
Մնաց {days} օր
0 874

Քննարկվել է 05.02.2026 - 26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի և հարակից նախագծի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Կառավարության որոշմամբ սահմանել Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջները և ստուգումների իրականացման կարգը։   Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը։
Մնաց {days} օր
0 991

Քննարկվել է 02.02.2026 - 18.02.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագիծը միտված է գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի վերամշակման արտադրական շղթայի նկատմամբ միասնական պետական մոտեցման ապահովմանը և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի տեղական արտադրության խթանմանը։ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետում պետական տուրքի կիրառման շրջանակում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները՝ որպես պղնձի խորքային վերամշակման կարևոր միջանկյալ օղակ։ Կարգավորումը կնպաստի արտադրական շղթայի ամբողջականությանը, տեղական վերամշակման խորացմանը, ներդրումների խթանմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը՝ համահունչ ՀՀ Կառավարության 2021–2026 թթ. ծրագրին։
Մնաց {days} օր
6 893

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակներում շահառուներ ներգրավելու, փաստաթղթերի ընդունումը դյուրինացնելու, Ծրագրի իրականացման ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների լուծման համար սահմանված ժամանակահատվածը երկարաձգելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
2 914
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: