Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.09.2023 - 16.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող) արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։    Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի      №1055-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2024 թվականի հունվարի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։
Մնաց {days} օր
0 6518

Քննարկվել է 01.09.2023 - 18.09.2023

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ և ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում տնտեսավարողների կողմից բուսաբուծական արտադրության մեջ կատարված ներդրումները կլինեն երաշխավորված, Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները, կավելանան և կապահովվի պարենային ու կենսաբանական անվտանգությունը։
Մնաց {days} օր
0 4408

Քննարկվել է 01.09.2023 - 18.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանա գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները կավելանա և կապահովվի պարենային ու կենսաբանական անվտանգությունը։
Մնաց {days} օր
0 4292

Քննարկվել է 31.08.2023 - 18.09.2023

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովիի բուսաբուծության ճյուղի զարգացումը։
Մնաց {days} օր
0 4438

Քննարկվել է 31.08.2023 - 18.09.2023

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Առաջարկվող նախագծերի ընդունման արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով, որը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնման, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծման, սերտիֆիկացման գործընթացի դյուրացման և բարելավման, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնման և արտադրության ծավալների աճին։ Բացի այդ, օրգանական գյուղատնտեսության արտադրության վերաբերյալ ամբողջական ռեեստրի առկայությունը իրացման նոր շուկաների հնարավորություններ կստեղծի։
Մնաց {days} օր
0 4513

Քննարկվել է 30.08.2023 - 18.09.2023

«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին. 1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի: 2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: 3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: 4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը: 5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում: 6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում: 7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում: 8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում: 9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր: 10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա): 11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի):
Մնաց {days} օր
1 7313

Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N1077-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս /  Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել արտահանման  արգելքը։
Մնաց {days} օր
1 4229

Քննարկվել է 28.08.2023 - 18.09.2023

«Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն գոմաղբի, թռչնաղբի հետագա օգտագործմանը ներկայացվող մի շարք պահանջներ, վերջինիս կիրառման դեպքում այն գյուղատնտեսության համար կդառնա օգտակար արտադրանք և նվազագույնին կհասցվի շրջակա միջավայրի աղտոտումը, իսկ ազգաբնակչության շրջանում՝ վարակիչ և պարազիտային հիվանդությունների տարածումը։ Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ՝ «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
Մնաց {days} օր
0 5026

Քննարկվել է 24.08.2023 - 10.09.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերի նախատեսումը, որի ադյունքում ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ինչպես նաև սահմանվում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության անցկացման և փորձաքննության ակտի ստացման  կարգավորումները։
Մնաց {days} օր
0 3890
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: