Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրաման Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկի հաստատումը։ Նախագծի մշակման հիմնական նպատակը հրամանում կիրառվող եզրույթների համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրությանը։
Մնաց {days} օր
0 1990

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։
Մնաց {days} օր
0 2115

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։։  Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 1882

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Մնաց {days} օր
0 1726

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման  «Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի համայնքային ծառայության պաշտոնների կառուցվածքային և բովանդակային միասնականությունը, ծառայողական հարաբերությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային կառավարման համակարգի արդիականացումը՝ ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 1736

Քննարկվել է 17.10.2025 - 02.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ   Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջը՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են» կատարելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1941

Քննարկվել է 14.10.2025 - 29.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատված (Մ-1 կմ 29+600-կմ 37+545) և Տրանշ-3,  Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի, 42 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ավարտի արդյունքում նոր կառուցված ճանապարհահատավածները  ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածով հաստատված անվանացանկում ներառելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
2 1888

Քննարկվել է 14.10.2025 - 30.10.2025

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ժամանակ անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակալու մարմին որոշելու օրենսդրական բացը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։
Մնաց {days} օր
0 1348

Քննարկվել է 02.10.2025 - 18.10.2025

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հողօգտագործման և ընդերքօգտագործման գործընթացների փոխկապակցման և համակարգված ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական հստակ և կանխատեսելի կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել ներդրումային կայուն միջավայր և նվազեցնել իրավական անորոշությունները։ 
Մնաց {days} օր
0 1569
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: