Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.02.2026 - 28.02.2026

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների  հետ կապված հարաբերությունները խաղաղ ժամանակ կարգավորում տալու, պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը  հաստատելու վերաբերյալ լիազորող նորմ սահմանելու, ինչպես նաև հաղորդակցուղիների տեղադրման և ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման հետ կապված մի շարք դրույթները լրամշակելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 702

Քննարկվել է 13.02.2026 - 28.02.2026

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման  ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ 299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 433

Քննարկվել է 11.02.2026 - 26.02.2026

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
Մնաց {days} օր
1 1147

Քննարկվել է 06.02.2026 - 27.02.2026

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Էներգետիկայի մասին օրենքում (այսուհետ Օրենք) առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի, որ  100 տոկոս պետական մասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման (այսուհետ Գործարքներ) դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի համաձայնությամբ, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն կամ մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
Մնաց {days} օր
0 996

Քննարկվել է 26.01.2026 - 11.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց և քաղաքացիներին իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ կավագործության նպատակով՝ սահմանված խորության և տարեկան մինչև 30 մ³ ծավալի շրջանակներում։Կարգավորումը նպատակ ունի օրինական դաշտ տեղափոխել համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ կավագործական գործունեությունը՝ նվազեցնելով անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռը։Նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, փոքր արտադրության զարգացմանը և տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական և բյուջետային ռիսկերի ավելացման։
Մնաց {days} օր
0 734

Քննարկվել է 26.01.2026 - 11.02.2026

«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով սահմանված՝ պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 2011 թվականից հետո չեն ենթարկվել համակարգային և համապարփակ վերանայման։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները:       Նախագծով վերանայվում և համալրվում են պետական տուրքի դրույքաչափերը՝ ներառելով նաև սև մետաղների (երկաթի) և աղի հանքավայրերի օգտագործման թույլտվությունների համար պետական տուրքի սահմանումը:
Մնաց {days} օր
0 831

Քննարկվել է 23.01.2026 - 09.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել համապատասխան կարգավորմամբ, որի արդյունքում պատվիրատուները թվային համակարգերի լրամշակման և արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կկարողանան կնքել համապատասխան պայմանագրեր թվային համակարգի սկզբնական մշակողի հետ։
Մնաց {days} օր
0 906

Քննարկվել է 20.01.2026 - 05.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
7 774
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: