Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.03.2026 - 10.04.2026

ՀՐԱՄԱՆ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու  մասին» ՏԿԵ նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով: Սույն նախագծով ներկայացվում է 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը և սահմանվում է ազդակիր բնակավայրերի փոփոխված ցանկը:
Մնաց {days} օր
0 688

Քննարկվել է 24.03.2026 - 15.04.2026

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ – ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Մնաց {days} օր
0 491

Քննարկվել է 24.03.2026 - 15.04.2026

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Աշտարակ-Թալին (34 կմ) ճանապարհահատվածի  վերակառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։  
Մնաց {days} օր
0 518

Քննարկվել է 19.03.2026 - 03.04.2026

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում և ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը։  ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծով օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 3 տարով, որը հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվելու ՀՀ կառավարության 18.12.2014թ. N1444-Ն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրերից։
Մնաց {days} օր
0 665

Քննարկվել է 19.03.2026 - 03.04.2026

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։ ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծով վերանայվում է սույն օրենքով սահմանված տարեկան ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։ Փոփոխությամբ առաջարկվում է տարեկան ծրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառավարության կողմից հաստատմամբ։  Կարգավորման նպատակն է չծանրաբեռնել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հավելյալ ծրագրերով և ապահովել ծրագրերի հաստատման ավելի արդյունավետ և ճկուն գործընթաց։ 
Մնաց {days} օր
0 578

Քննարկվել է 18.03.2026 - 03.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Մնաց {days} օր
0 600

Քննարկվել է 18.03.2026 - 03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով։
Մնաց {days} օր
0 608

Քննարկվել է 11.03.2026 - 27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։
Մնաց {days} օր
0 539

Քննարկվել է 09.03.2026 - 24.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առաջանում փոփոխություն և լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1920-Ն որոշման մեջ, որտեղ սահմանվում են դրույթներ, որ եթե համայնքների գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտևորման նախագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերով, ինչպես նաև առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխության փաստաթղթերի փաթեթում նախատեսվում (պահանջվում) են կառուցել դեպի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (միջպետական, հանրապետական, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր (փոխհատումներ և միացումներ), կամ նախատեսվում (պահանջվում) են այդ ճանապարհների վրա գտնվող առկա փոխհատումների և միացումների փոփոխություններ, ուստի ահնրաժեշտ է իրականացնել այն ճանապարհների ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում
Մնաց {days} օր
0 497
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: