Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.01.2026 - 23.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով, իսկ դրանում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարնիշերի համադրությունները ինքաբերաբար կհամարվեն ցանկալի համարնիշեր։
Մնաց {days} օր
0 1237

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:   
Մնաց {days} օր
3 1357

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Մնաց {days} օր
12 1537

Քննարկվել է 22.12.2025 - 16.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանումում գործող ծառայությունը՝ մոնիթորինգի կենտրոնը, այլևս գործելու է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կառուցվածքում։
Մնաց {days} օր
0 1187

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1349

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1463

Քննարկվել է 19.12.2025 - 05.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 7-րդ կետի պահանջի կատարումը։  
Մնաց {days} օր
0 1238

Քննարկվել է 19.12.2025 - 05.01.2026

«Ոստիկանության ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի պահանջի կատարումը։
Մնաց {days} օր
0 1267

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փրկարարական ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությանն աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 8-րդ կետի պահանջի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1337
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: