Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.03.2026 - 14.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ձեռք բերել միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին և զարգացումներին։
Մնաց {days} օր
0 532

Քննարկվել է 23.03.2026 - 07.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները տարածել նաև Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։
Մնաց {days} օր
0 522

Քննարկվել է 11.03.2026 - 26.03.2026

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունման արդյունքում ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմման նպատակով լիազոր մարմին կսահմանվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր գործառույթների շրջանակներում կապահովի «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 1-ին մասի պահանջի պատշաճ կատարումը։
Մնաց {days} օր
0 703

Քննարկվել է 06.03.2026 - 21.03.2026

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է լիազորել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ։
Մնաց {days} օր
1 846

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

«Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցն է, որը, ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2030 թվականների գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» 1․1․2 միջոցառման, առաջարկվում է հաստատել Կառավարության որոշմամբ։ Ուեցույցը պատասխանատու բոլոր դերակատարներին տրամադրում է ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ընդհանուր հենք, միասնական մոտեցում, գործընթացները համակարգելու և իրականացնելու համար անհրաժեշտ գործելակերպի ու գործիքների ամբողջություն։
Մնաց {days} օր
0 798

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը։
Մնաց {days} օր
0 807

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։
Մնաց {days} օր
0 919

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր
Մնաց {days} օր
0 801

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։  
Մնաց {days} օր
0 843
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: