Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.08.2024 - 31.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով առանց խոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։  
Մնաց {days} օր
0 2544

Քննարկվել է 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հսկողություն կսահմանվի մի շարք պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Մնաց {days} օր
0 3209

Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։
Մնաց {days} օր
1 5175

Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի  N 603-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 3301

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
Մնաց {days} օր
0 3588

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքին:  
Մնաց {days} օր
0 3293

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
Մնաց {days} օր
0 2850

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի N 699-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի և «Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծեր Նախագծերի ընդունմամբ ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ ապահովելով «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջը:
Մնաց {days} օր
0 2922
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: