Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Նախագծով առաջարկվում է սահմանել՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները և պահպանման ժամկետները, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 2478

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, հատուկ բեռների ուղեկցման, պահպանության ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 2776

Քննարկվել է 29.04.2025 - 14.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անձին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների վերաբերյալ պրոբացիայի պետական ծառայության մարմիններից և զինվորական մասերից, ինչպես նաև՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքերով դադարեցնելու դեպքում վարույթ իրականացնող մարմիններից տեղեկատվության ստացման գործընթացները։
Մնաց {days} օր
0 2395

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում` այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2817

Քննարկվել է 11.04.2025 - 26.04.2025

Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծուվ առաջառկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
Մնաց {days} օր
0 2183

Քննարկվել է 11.04.2025 - 26.04.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին մեղադրյալների մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։
Մնաց {days} օր
0 3086

Քննարկվել է 02.04.2025 - 18.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժնի ծառայողներին ամսական հավելում հատկացնելու իրավական հիմքի նախատեսում:
Մնաց {days} օր
0 3024

Քննարկվել է 25.03.2025 - 09.04.2025

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն կնախատեսվի ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
Մնաց {days} օր
0 3125
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: