Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.09.2017 - 29.09.2017

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է ընկերությունների գրանցման գործընթացում հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը:
Մնաց {days} օր
0 11109

Քննարկվել է 14.09.2017 - 29.09.2017

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները ևս իրականացնելու են սպասարկման գրասենյակի գործառույթներ: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելու միջոցով:
Մնաց {days} օր
0 11723

Քննարկվել է 11.09.2017 - 29.09.2017

«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ, 135-րդ և 139-րդ հոդվածներին համահունչ հստակ կանոնակարգման ենթարկել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 15295

Քննարկվել է 07.09.2017 - 07.10.2017

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Հարկ է նշել, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Բացի այդ, Սահմանադրության 159-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմինները նախատեսվեցին «պետական կառավարման համակարգի մարմիններ» եզրույթով, այնինչ Օրենքի մի շարք հոդվածներում այդ մարմինները վկայակոչված են այլ կերպ: Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
Մնաց {days} օր
0 11605

Քննարկվել է 06.09.2017 - 22.09.2017

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ  Նախագծով սահմանվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները:
Մնաց {days} օր
0 11438

Քննարկվել է 31.08.2017 - 17.09.2017

ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/ Նշված նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրման գործընթացը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի պահանջներին
Մնաց {days} օր
0 11926

Քննարկվել է 24.08.2017 - 15.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.. Նախագծով նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ:  Վերոնշյալ բարեփոխումները միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները:
Մնաց {days} օր
24 15045

Քննարկվել է 10.08.2017 - 26.08.2017

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ սահմանվում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն Հայաստանի Հանրապետության շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից: սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը: կարգավորվում են նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով:
Մնաց {days} օր
0 14602

Քննարկվել է 01.08.2017 - 16.08.2017

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ     Առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը:     Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Վերջիններիս ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:     Նշված կարգավորումների արդյունքում պարտատիրոջը հնարավորություն է տրվում էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում բանկային հաշվի քաղվածքի առկայությամբ  ստանալ կատարողական մակագրության թերթ:     Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը   կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ կնվազեցվի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը:
Մնաց {days} օր
0 12487
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: