Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.10.2018 - 25.10.2018

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի մայիսի     5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝   Օրենքում առկա են անհստակություններ և թերի կարգավորումներ կապված կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարանների, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ: Այսպես՝ Օրենքի որոշ կարգավորումներից բխում է, որ եթե վերաքննիչ դատարանը կայացնի, օրինակ, դատական սանկցիա կիրառելու մասին դատական ակտ, ապա կատարողական թերթը պետք է տա առաջին ատյանի դատարանը, այն դեպքում, երբ ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը, Օրենքում բացակայում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և առանց քննության թողնելու կառուցակարգեր, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ արբիտրաժի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, օտարերկրյա դատարանների և արբիտաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու նպատակով անձի դիմումի համաձայն դատարանը կայացնում է որոշում, մինչդեռ Օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ դատարանի որոշումը բավարար չէ կատարողական թերթ տալու համար և դատարանի որոշման առկայության պայմաններում անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել, Օրենքով կատարողական թերթ տալը կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելը բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, որի համաձայն՝ կատարողական թերթը կազմում է դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:   Օրենքում բացակայում են կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելու և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը խրախուսելու մեխանիզմները: Օրենքը հարկադիր կատարողի կողմից ընդունված որոշումների և ծանուցումների ուղարկման և հանձնման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որում առկա նոր մոտեցումները անհրաժեշտ է ներդնել կատարողական վարույթում: Օրենքը ներկայումս չի նախատեսում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար պարտապանին կամ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հնարավորություն: Օրենքը չի ապահովում պարտատիրոջ պահանջների բավարարման լիարժեք մեխանիզմ: Այսպես՝ գործնականում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում առաջանում են իրավիճակներ, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը միջոցներ չի ձեռնարկում իրեն փաստացի պատկանող (օրինակ՝ ժառանգության իրավունքի վկայագրի, դատական ակտի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա) և իր անունով գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու ուղղությամբ՝ վճռով իր վրա դրված պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, Օրենքը չի սահմանում գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ պարտապանի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, մինչդեռ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պարտապանի ներկայության անհրաժեշությունն ընդհանրապես բացակայում է կատարողական գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ պարտապանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելիս), սակայն, փաստորեն, նրա բացակայության պայմաններում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը: Օրենքըպարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել մուտք գործելու հնարավորություն նախատեսելու պարագայում չի կարգավորում պարտապանի բացակայության, համաձայնություն չտալու կամ այլ կերպ հարկադիր կատարողի՝ բնակարան մուտք գործելը խոչընդոտելու դեպքում ձեռնարկվող միջոցների հարցը: Գրավով ապահովված պարտավորության կատարման ընթացքում գրավի առարկայի անբավարարության կամ գրավի առարկան չհայտնաբերելու դեպքում հարկադիր կատարողը չի կարող բռնագանձում տարածել պարտապանի այլ գույքի վրա, քանի որ կատարողական թերթում դրա մասին նշված չի լինում: Օրենքը նախատեսում է միայն հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու հնարավորություն: Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ դատարանը կատարողական թերթը հարկադիր կատարողին ուղարկում է էլեկտրոնային եղանակով, սակայն հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները դատարանին էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին դրույթներ նախատեսված չեն: Օրենքի 44.1-ին հոդվածում ներառված չեն պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պարտապանի դրամական միջոցների վրա նախկինում պարտավորության ողջ ծավալով դրված արգելանքը հանելու կառուցակարգեր: Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումների հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս:           Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
Մնաց {days} օր
9 13777

Քննարկվել է 09.10.2018 - 24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2005 թվականիհուլիսի 14-իթիվ 1231-Ն որոշմանմեջփոփոխություններևլրացումներկատարելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծընախապատրաստելուանհրաժեշտությունըպայմանավորվածէ հասարակական հարաբերությունների զարգացման և ազգային օրենսդրության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում գործող որոշումն օրենսդրական այլ ակտերին համապատասխանեցնելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 11210

Քննարկվել է 05.10.2018 - 20.10.2018

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների  կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար,  թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման  միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։
Մնաց {days} օր
14 33616

Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ Հաշվի առնելով այն, որ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք պատժատեսակը չի կիրառվում, նախագիծը հնարավորություն է ընձեռում այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է, և դատարանը համաչափ չի համարել ազատազրկում պատժատեսակի կիրառումը, նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Մնաց {days} օր
0 9399

Քննարկվել է 02.10.2018 - 18.10.2018

«Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը Հրապարակվում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի`24.07.2018 - 09.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
Մնաց {days} օր
0 9977

Քննարկվել է 02.10.2018 - 18.10.2018

Հրապարակվում է «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 10.07.2018 - 25.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել են՝ 1) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման դեպքերը, 2) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը, 3) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը և ժամկետը:
Մնաց {days} օր
0 10128

Քննարկվել է 28.09.2018 - 13.10.2018

«Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվել է Հանրագրերի մասին ՀՀ օրենքը, որով նախատեսվում է նաև հրապարակային հանրագիր ներկայացնելու իրավունք, որը էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձևով ներկայացվող հանրագիր է: Նշված դրույթի կիրառումն ապահովելու համար մշակվել է նշված նախագիծը, որով նախատեսվում է հաստատել հրապարակային հանրագիր ներկայացնելու ձևաթուղթը:
Մնաց {days} օր
0 9456

Քննարկվել է 28.09.2018 - 13.10.2018

«Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվել է Հանրագրերի մասին ՀՀ օրենքը, որով նախատեսվում է նաև հրապարակային հանրագիր ներկայացնելու իրավունք, որը էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձևով ներկայացվող հանրագիր է: Նշված դրույթի կիրառումն ապահովելու համար մշակվել է նշված նախագիծը, որով նախատեսվում է հաստատել հրապարակային հանրագիր ներկայացնելու ձևաթուղթը:
Մնաց {days} օր
0 9451

Քննարկվել է 28.09.2018 - 13.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՆՈՐՄԱՏԻՎ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 85-Ն նորմատիվ հրամանի Հավելված N 1-ը լրացվում է նոր կետով, որը սահմանում է այն տեղեկությունների ցանկը, որոնք օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դեպքում լրացվում են պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքներում: 
Մնաց {days} օր
0 8998
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: