Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) Դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին. 2) Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը. 3) Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց՝ պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը. 4) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կշարունակի իր գործունեությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ շարունակելով որոշ ծավալով իրականացնել առկա կարգավորումներով իրեն վերապահված քրեական գործերի քննությունը. 5) Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից. 6) Վերոգրյալ կարգավորումներին համապատասխան Նախագծերի փաթեթի անցումային դրույթներով նախատեսվել են անհրաժեշտ կառուցակարգեր: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև գործունեությունը դադարեցնող ստորաբաժանումներից Քննչական կոմիտե տեղափոխվող անձանց սոցիալական երաշխիքներին:  
Մնաց {days} օր
0 6308

Քննարկվել է 29.04.2022 - 14.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է հստակեցնել վերը նշված որոշումների նախաբաններում օգտագործվող օրենքի անվանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի անվանումը փոխվել է։
Մնաց {days} օր
0 5776

Քննարկվել է 29.04.2022 - 14.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված որոշումները, քանի որ դրանց  ընդունման իրավական հիմքերը բացակայում են։ Բացի այդ,  նշված որոշումները գործնականում չեն կիրառվում:
Մնաց {days} օր
0 6055

Քննարկվել է 27.04.2022 - 12.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
Մնաց {days} օր
0 5866

Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Օրենքում փոփոխություն կատարել՝ սահմանելով, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում բացի արդարադատության նախարարության, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչներից ընդգրկվեն նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Նկատի ունենալով վերը նշված փոփոխությունները՝ Նախագծով փոփոխությունների են ենթարկվել Խորհրդի նիստերի հրավիրման և որոշումներ կայացնելու կարգը, ինչպես նաև ռեկտորին ընտրելու հարաբերությունները կարգավորող նորմերը։ Բացի այդ, Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին և Քննչական կոմիտեին վերաբերելի դրույթներ են սահմանվել ինչպես գնահատման և բողոքարկման հանձնաժողովներին, այնպես էլ քննությունների անցկացման և արդյունքերի բողոքարկման կարգին առնչվող հոդվածներում։ 
Մնաց {days} օր
0 4237

Քննարկվել է 25.04.2022 - 10.05.2022

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։
Մնաց {days} օր
1 7278

Քննարկվել է 21.04.2022 - 06.05.2022

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացվող գումարի չափը գերազանցող չափով բռնագանձված կատարողական ծախսի գումարի որոշակի չափ հարկադիր կատարողներին հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար պարգևատրման և սոցիալական այլ երաշխիքների իրացումն ապահովելու նպատակով տրամադրել Ծառայությանը։
Մնաց {days} օր
0 5770

Քննարկվել է 18.04.2022 - 03.05.2022

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
Մնաց {days} օր
0 6563

Քննարկվել է 18.04.2022 - 03.05.2022

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները. 1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. - սահմանել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ անշարժ գույքի սեփականության իրավունքի, դրա սահմանափակումների պետական գրանցում իրականացնելիս: Ընդ որում այդպիսի պահանջ առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի ձեռքբերման այն գործարքների մասով, որոնք  համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: - անշարժ գույքի նկատմամբ տարաժամկետ վճարման հիմքով գրանցված գրավի սահմանափակման  դադարման պետական գրանցման համար սահմանել նաև Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող   գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ: 2. ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էնոտարի համար սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների հետ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է այն դեպքում, երբ կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման՝ Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք: 3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման գործարքի դեպքում այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերմամբ պայմանավորված սահմանափակ պատասխանտվության ընկերության նոր մասնակցի կամ մասնակցի բաժնեմասի փոփոխված (ավելացված) չափի պետական գրանցում իրականացնելիս այն գործարքների դեպքում, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին: 4. ««Ճանապարհայիներթևեկությանանվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով. - տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշման առկայության դեպքում, երբ դիմում է ներկայացվում այդ նախնական նշումը վերացնելու համար, առաջարկվում է սահմանել այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի (այդ թվում՝ վճարման անդորրագրերի) ներկայացման պահանջ, եթե առկա է  Օրենքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործարք. - առաջարկվում է տրանսպորտային միջոցի ձեռքբերման գործարքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանել նաև այդ գործարքի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ այն դեպքում, երբ գործարքը համապատասխանում է   Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:
Մնաց {days} օր
2 5368
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: