Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.01.2026 - 30.01.2026

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու  սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:
Մնաց {days} օր
0 1211

Քննարկվել է 30.12.2025 - 15.01.2026

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։
Մնաց {days} օր
1 1752

Քննարկվել է 29.12.2025 - 14.01.2026

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
Մնաց {days} օր
0 1499

Քննարկվել է 26.12.2025 - 10.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումն ուղղված է ապագայում կառուցվող անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Արդյունքում ակնկալվում է. 1)   նախատեսել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի` որպես Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ երաշխիքներ, 2)  վերացնել գնորդների իրավունքների իրականացման խոչընդոտները` ապահովելով մինչ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասից անխոչընդոտ օգտվելու նրանց իրավունքը, 3)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցվելու դեպքերում երաշխավորել գործընթացի շարունակականությունը և գնորդների` պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունը, 4)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծման արդյունքներով կարգավորել շենքի տակ գտնվող և այն սպասարկող հողամասի իրավական ճակատագիրը` ձևավորելով կանխատեսելի և հստակ իրավական համակարգ, 5)  սահմանել համահավասար պայմաններում գնորդների` շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը, 6)  նախատեսել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների օգտագործման, ապա սեփականության իրավունքների պետական գրանցման պարզ և մատչելի ընթացակարգեր, 7)  բարձրացնել անշարժ գույքի շուկայի կանխատեսելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև նպաստել ներդրումային միջավայրի կայունությանը։
Մնաց {days} օր
1 1935

Քննարկվել է 25.12.2025 - 09.01.2026

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՎԱՍՏՎԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ (ԼՈԳԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԼՈԳԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացումը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Մնաց {days} օր
0 1429

Քննարկվել է 19.12.2025 - 04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության փոխարեն յուրաքանչյուր մարմին կկնքի իր գործառույթների պատվիրակման վերաբերյալ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների հետ պայմանագրեր, յուրաքանչյուր պետական մարմին ինքնուրույն կիրականացնի իր կողմից պատվիրակված գործառույթների մասով բովանդակային հսկողություն և ընդհանուր գործընթացի մշտադիտարկում, ամեն մարմնի հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել այն սուբյեկտներին, ում հետ նպատակահարմար է համագործակցությունը, ամեն մարմնի հնարավորություն կընձեռնվի ինքնուրույն ընտրել այն ծառայությունները, որոնք կոնկրետ դեպքով նպատակահարմար է պատվիրակել, պետական մարմինները հնարավորություն կունենան արագ արձագանքել անկանխատեսելի իրավիճակներում:
Մնաց {days} օր
0 1334

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում էլեկտրոնային հսկողության պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 1535

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծել Պրոբացիայի ծառայողներին երկարամյա զինվորական թոշակ նշանակելու և տրամադրելու ընթացակարգային իրավական բացերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումներով կհստակեցվի զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, ինչպես նաև կապահովվի Պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակների նշանակում ու վճարումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով:
Մնաց {days} օր
0 1124

Քննարկվել է 16.12.2025 - 01.01.2026

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետության ապահովմանը, զարգացնել ազդարարման դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարելու համակարգը՝ ներդնելով առավել գործուն մեխանիզմներ։
Մնաց {days} օր
11 1610
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: