Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.03.2026 - 27.03.2026

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «Պրոբացիայի ծառայողի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով Պրոբացիայի ծառայողների մասնագիտական հեղինակությունը։
Մնաց {days} օր
0 557

Քննարկվել է 11.03.2026 - 27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ պետությունը մարդու իրավունքների պաշտպանության համար կիրառի նաև այլ՝ առավել ճկուն և արդյունավետ իրավական մեխանիզմներ։ Նախարարության կողմից մշակված նախագիծն ընդունվելու դեպքում, ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։       Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։  
Մնաց {days} օր
3 1040

Քննարկվել է 10.03.2026 - 25.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքը միայն բացառիկ դեպքերում սահմանափակելու համար։ Այդ կերպ խնդրո առարկային վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն վկայակոչված միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 667

Քննարկվել է 23.02.2026 - 17.03.2026

««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Արխիվային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի նոտարական արխիվ, որը նպատակ է հետապնդում ապահովել արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունը և հաշվառումը՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, բացառել արխիվային փաստաթղթերի տրամադրման հետ կապված դժվարությունները՝ դրանով իսկ ապահովելով քաղաքացիների որակյալ սպասարկումը:
Մնաց {days} օր
0 2568

Քննարկվել է 11.02.2026 - 26.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը:
Մնաց {days} օր
12 1377

Քննարկվել է 04.02.2026 - 21.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական աջակցության իրավունքի լիարժեք իրացումը՝ ապահովելով ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների և ռեաբիլիտացիայի իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի թիվ 3 Ընդհանուր մեկնաբանության պահանջների կատարումը։
Մնաց {days} օր
0 1021

Քննարկվել է 30.01.2026 - 14.02.2026

««Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր: Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:Այս նպատակով մշակվել են ««Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը (աձսուհետ` Նախխագծեր):Հարկ է նշել, որ Նախագծերն անցել են լրամշակումների լայն փուլ: Այդ իսկ պատճառով վերջիններս կրկին ներկայացվում են հանրային քննարկման:
Մնաց {days} օր
0 864

Քննարկվել է 19.01.2026 - 04.02.2026

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացված Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝   քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Մնաց {days} օր
0 1196
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: