Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.03.2025 - 29.03.2025

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների և հարակից այլ իրավական ակտերի նախագծեր ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու է քրեագիտական հաշվառումներ և ներկայումս հանրապետական գնդակապարկուճադարանի բաժինը հանդիսանում է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի» բառերը  փոխարինելով ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման համաձայն ՊՈԱԿ-ին հանձնված գործառույթների վերաբերյալ դրույթները հանել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքից՝ ապահովելով փոփոխությունների գործարկումը:
Մնաց {days} օր
2 4487

Քննարկվել է 11.03.2025 - 27.03.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի թիվ 45-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ԲԴԽ-ի անդամը կներառվի Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմում:
Մնաց {days} օր
0 2255

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ և 223-րդ հոդվածներում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը, քանի որ ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում է համապատասխան տեղեկատվական պահոցներում: Բացի այդ, առաջարկվում է Օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողության արձանագրությանը քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները կցելու պահանջը նախատեսել միայն այն դեպքում, երբ համապատասխան քննչական գործողության տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա:  
Մնաց {days} օր
0 2539

Քննարկվել է 07.03.2025 - 22.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վարչական դատավարությունում ներդնել գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Նշյալ փոփոխությունները ևս մեկ քայլ են ուղղված Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդարադատության որակի բարձրացմանը, դատական խնայողության երաշխավորմանը, գործերի ողջաիտ ժամկետներում քննության ապահովմանը։ Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցի լուծումը իրականացնել համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի վարչական կամ քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող քրեադատավարական կարգավորումներով նախատեսված է վճռաբեկ բողոքի վերադարձի հարցի լուծման նման իրավական հնարավարությունը, ինչը նույնպես բխում է դատաիրավական ոլորտում առաջադրված նպատակների կատարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
3 3683

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածի 37-րդ կետի համաձայն՝ նախարարական կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Մինչդեռ, նշված նորմը, ըստ էության, խոչընդոտ է հանդիսանում կոմիտեների օրերի նշանակման մասով անհրաժեշտ ճկունություն ապահովելու համար՝ սահմանափակելով նշված հարաբերությունները: Այս հանգամանքի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Կառավարության աշխատակարգում և այնտեղից հանել նախարարական կոմիտեների նիստերի անցկացման օրվա վերաբերյալ դրույթը: Արդյունքում, սահմանված կարգավորումների համաձայն՝  կոմիտեի նիստի օրը կսահմանվի նիստը վարողի (փոխվարչապետի) կողմից:
Մնաց {days} օր
0 2678

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի 18-րդ և 18.1-ին հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, որոնց համաձայն հայտատուները ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում կընդգրկվեն բանավոր քննության միջոցով՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու և ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև դատավորի ստաժը կներառվի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում:
Մնաց {days} օր
0 2516

Քննարկվել է 27.02.2025 - 14.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:
Մնաց {days} օր
46 26449

Քննարկվել է 27.02.2025 - 15.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։
Մնաց {days} օր
4 4200

Քննարկվել է 13.02.2025 - 28.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ, այսինքն՝ առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Նշյալ փոփոխությամբ վերաքննիչ դատարանում կերաշխավորվի ինչպես գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, այնպես էլ՝ կնպաստի արադարադատության արդյունավետության և որակի բարձրացմանը՝ նկատի ունենալով վերաքննիչ բողոքների մեծաքանակությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դատավճռին և որոշման ներկայացվող ֆորմալ պահանջների փոփոխություն, մասնավորապես դատավճռի և որոշման յուրաքանչյուր էջի ստորագրման կապակցությամբ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար առաջարկվում է սահմանել յուրաքանչյուր էջը կնքելու և վերջին էջը ստորագրելու օրենսդրական պահանջ։ 
Մնաց {days} օր
3 4186
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: