Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք Արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ մուտք գործելով համակարգ բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Որպես անցումային դրույթ՝ Նախագծով նախատեսվում է, որ նախապես գրանցված օգտատերերը Նախագծով ներկայացված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հնարավորություն են ունենալու համակարգ մուտք գործել ինչպես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեի և գաղտնաբառի միջոցով:
Մնաց {days} օր
0 753

22.04.2026 07.05.2026
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը միտված է կարգավորելու դատապարտյալների կողմից որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում անցնելու հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
1 464

17.04.2026 04.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերը կհամապատասխանեցվեն համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերին, ինչպես նաև կսահմանվի ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը:
Մնաց {days} օր
0 727

Քննարկվել է 30.03.2026 - 14.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին. Մի շարք ենթատեսակների փորձաքննությունների մասով վերանայվել են յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման մեթոդաբանությունները, գործնականում առավել հաճախ իրականացվող ենթատեսակների մասով դրանք փոփոխվել (նվազեցվել) և օպտիմալացվել են։ Հատկապես փոփոխվել են այն ենթատեսակների օբյեկտավորման չափանիշներն ու մեկ օբյեկտի միջին նորմատիվային ժամածախսերը, այդպիսիք կրճատելով կրկնակիից մինչև երեսունապատիկի չափով, հիմք ընդունելով  այն ենթատեսակները, որոնցով գրանցվել են 2024 թվականի տարեկան և 2025 թվականի ինն ամիսների  խիստ բարձր կատարողական ցուցանիշներ: Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով (09-09) նախ կրկնակի չափով նվազեցվել է  յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը՝ այն 16-ից դարձնելով 8 ժամ, հետևաբար արժեքը նվացեցվելով 72000 դրամից 36000 ՀՀ դրամ, ինչպես նաև խմբավորվել են  տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով 3-ից մինչև շուրջ 17 անգամ: Նմանատիպ սկզբունքով հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն (07-01) ենթատեսակով փոփոխվել են տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով մինչև շուրջ 33 անգամ, օրինակ՝ գործարանային փակ՝ չբացված տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հազար միևնույն տեսակի պարկուճների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի  հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը սահմանելով մեկական օբյեկտ նախկինում սահմանված յուրաքանչյուր 30 փամփուշտի փոխարեն: Նմանատիպ աշխատաժամանակ կախյալ համարժեք փոփոխությունների և խմբավորումների են ենթարկվել նաև մի շարք այլ ենթատեսակներով փորձաքննությունների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերը և հետևաբար համարժեք նվազեցվել դրանց արժեքները: Առաջարվող փոփոխությունների արդյունքում 2026 թվականին պետության կողմից ձեռքբերված փորձագիտական ծառայությունների տարեկան ծավալների չափով համանման ծավալներով և տեսակներով ծառայություններ հետագայում ձեռքբերելու դեպքում, դրանց արժեքները համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին՝ բացառելով բյուջետային համակարգի սկզբունքներին ոչ համապատաախան չափերով գերֆինանսավորման տարեկան լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք ֆինանսավորման տրամադրումը և համապատասխան միջոցառումներով նախատեսված արդյունքների ապահովումը:
Մնաց {days} օր
7 823

Քննարկվել է 24.03.2026 - 08.04.2026

««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն կարգավորումներ, որոնք կալանավորված անձանց թույլ կտան խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել, առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման տեսակցություններ ունենալ միջազգային դատարանում նրանց՝ փաստաբան կամ փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի հետ: Բացի այդ, կապահովվի կալանավորված անձանց՝ նրանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ ունենալու իրավունքը։
Մնաց {days} օր
0 626

Քննարկվել է 19.03.2026 - 03.04.2026

««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի հիմնական նպատակն է բարելավել գույքի հարկադիր իրացման գործընթացի արդյունավետությունը և կանխել պարտապանի կողմից գույքի ակնհայտ ցածր գնով վաճառման ռիսկը, իրական շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Նախագիծը նպատակ ունի ապահովել․  • արգելադրված գույքի իրական՝ շուկայական արժեքով գնահատում,  • պարտապանի կողմից գույքի տնօրինման հնարավորության կիրառում արդար, հավասարակշռված և կանխատեսելի մեխանիզմով,  • պահանջատիրոջ իրավունքների առավել լիարժեք պաշտպանություն,  • գույքի իրացման ընթացակարգերի թափանցիկություն և կանխատեսելիություն,  • տեխնիկական սխալների ուղղում՝ ապահովելով իրավական գործիքի ամբողջականություն և կիրառելիություն։
Մնաց {days} օր
0 1044

Քննարկվել է 16.03.2026 - 31.03.2026

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ապահովելով ներդրված կառուցակարգերի շարունակական զարգացումն ու արդիականացումը: Նախագծի ընդունման արդյունքում նաև ակնկալվում է լուծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում առկա և շահագրգիռ մարմինների կողմից վեր հանված օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կարգավորումները համապատասխանեցնել Սահամանադրական դատարանի՝ ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։
Մնաց {days} օր
6 952

Քննարկվել է 12.03.2026 - 27.03.2026

«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։
Մնաց {days} օր
1 743
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: