Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.12.2021 - 16.12.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ նախագծերով առաջարկվում է՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:
3 5006

Discussed 01.02.2019 - 01.03.2019

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Հաշվի առնելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ խոշտանգում կատարած կամ անմարդկայն վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք սահմանելու նպատակով:
6 7702