Drafts

In the title
Draft development authority
Type
10.05.2024 25.05.2024
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. - Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես,  նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ. - սահմանել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթների  համար իրավաբանական անձանց ընտրության ռիսկայնության չափանիշները. - նախատեսել, որ գրանցամատյանում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրառման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների գործողությունը չի տարածվում նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ. - Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված. - Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը. - Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությամբ, որը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով: - վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները. - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի շարքում ներառել նաև 169.29-րդ հոդվածը, ինչը հնարավորություն կտա օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ վարույթների դեպքում ևս վարչական տույժը նշանակել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
0 268

Discussed 06.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
5 2276

Discussed 14.11.2023 - 29.11.2023

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է կանոնակարգել նվերի հաշվառման գործընթացին առնչվող հարաբերությունները:
0 1689

Discussed 08.08.2023 - 23.08.2023

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է կանոնակարգել ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման և գրանցումը մերժելու հետ կապված՝ դեռևս չկանոնակարգված հարաբերությունները։  Նախագծով մասնավորապես նախատեսվում՝  1) թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը․  2) ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման դեպքում մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունները և ժամկետները․  3) մաքսային մարմինների կողմից համապատասխան գործառնությունների ժամանակ կատարվող նշումների ձևաչափն ու եղանակը։
0 1375

Located in RA Government

Discussed 06.04.2023 - 21.04.2023

« ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագիծը մշակվել է ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի և նպատակ ունի առավել օբյեկտիվ և մրցակցային դարձնել  անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը:
0 2120

Discussed 05.04.2023 - 20.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 126-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 84-րդ հոդվածին, կսահմանվեն նաև էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառման առանձնահատկություններ։
0 1962

Discussed 27.03.2023 - 11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն­ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 78-րդ և 82-րդ հոդվածներին։
0 1873

Discussed 14.02.2023 - 01.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման հավելվածներում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին։
1 2154

Under development

Discussed 20.01.2023 - 04.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆաղաՆախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի թիվ 194-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն¬ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 103-րդ հոդվածին։ 
0 2281