Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 06.02.2023 - 21.02.2023

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն ՀՀ կառավարությունը նպակադրել է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը իր երկրի վրա և նպաստել ջերմոցային գազերի (այսուհետ՝ ՋԳ) կրճատմանը համաշխարհային մասշտաբով։  Հայաստանի Հանրապետությունը վավերացրե է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին,  և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Համաձայնագրի նպատակն է պահել գլոբալ տաքացման աճը 2°C ցածր մակարդակում, գերադասելի է մինչև 1.5°C՝ ի համեմատություն նախաարդյունաբերական մակարդակների: ՀՀ կառավարությունը հստակ պատկերացում ունի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների և ռիսկերի մասին, ուստի սահմանել է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ 2021 թվականի ապրիլին հաստատելով «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (այսուհետ՝ ԱՍԳ): Հայաստանի Հանրապետությունը սահմանել է անվերապահ կարճաժամկետ նպատակ մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ ԱՍԳ-ի համաձայն, մինչև 2050թ. պետք է իրականացվի երկարաժամկետ պլանավորում՝ որպես Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության (այսուհետ՝ ՋԳ-ՑԱԶԵՌ ) մշակման մաս:  ՋԳ-ՑԱԶԵՌ մշակումը համապատասխանում է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածին, ինչը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ՋԳ ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները: Բացի արտանետվող ՋԳ քանակի կրճատումից, այս ռազմավարության իրականացումը դրական ազդեցություն կունենա տեղական համայնքների կենսապայմանների վրա՝ տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով:        
0 3601

Discussed 28.07.2021 - 18.08.2021

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Տնտեսվարող սուբյեկտները համաձայն արտադրող գործարանի կողմից տրված վառելիքաբաշխիչ աշտարակների շահագործման և սպասարկման ձեռնարկի կարող են մուտք գործել «Կարգաբերման ռեժիմ» կառավարման վահանակի միջոցով, առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու։ Գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունների և թերլցումների բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում պետք է կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով։ Չափումների միասնականության ապահովման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստուգաչափված չափման միջոցների շահագործման և իրացման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով լրամշակել է սույն նախագիծը: Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստոգաչափված չափման միջոցների շահագործման և իրացման ընթացքում պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։
0 3806